fbpx

5 գաղտնիք, որոնք կօգնեն ընտրել ամենաքաղցր ձմերուկը

Աշխարհում շատ քիչ մարդ կգտնվի, որ չի սիրում ձմերուկ։ Սակայն ճիշտ և համեղ ձմերուկ ընտրելը այդքան էլ դյուրին գործ չէ։ Ներկայացնում ենք Ձեզ գաղտնիքներ, թե ինչպես ընտրել ամենաքաղցր ձմերուկը։

1. Լանջ

Լանջ է կոչվում ձմերուկի կեղևի վրայի սպիտակ մասը։ Պտուղի այս մասը դիպած է հողին և համարվում է նրա ամենաքաղցր մասը։ Որքան դեղնավուն է այդ բիծը՝ այնքան քաղցր է ձմերուկը։

2. «Սարդոստային»

«Սարդոստայինը» հայտնվում է այն ժամանակ, երբ մեղուները փոշոտում են ձմերուկի ծաղիկը։ Որքան շատ գծեր կան «սարդոստայինում», այնքան քաղցր է ձմերուկը։

3. Տղա՞, թե՞ աղջիկ

Այո-այո, ձմերուկը նույնպես ունի սեռ՝ տղաներն ունեն երկարավուն տեսք, իսկ աղջիկները՝ կլոր։ Ընտրեք աղջիկներին, նրանք ավելի քաղցր են։

4. Չափս

Ամենամեծ ձմերուկները՝ միշտ չէ որ քաղցր են լինում։ Ընտրեք միջին չափսի ձմերուկներ։

5. Պոչիկ

Իսկ ահա չոր պոչիկը՝ հասած պտուղի նշան է։ Եթե պոչիկը կանաչ է, ապա ձմերուկը շատ վաղ են քաղել։ Իսկ եթե այն արդեն չոր է՝ ապա պտուղը համարվում է հասած, հետևաբար՝ քաղցր։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 գաղտնիք, որոնք կօգնեն ընտրել ամենաքաղցր ձմերուկը
Գաղտնի նշաններ, որ դուք դուր եք գալիս Կենդանակերպի այդ նշանին