fbpx

Եգիպտոսի Թագուհին. Ահա թե իրականում ինչպիսի տեսք է ունեցել Կլեոպատրան

Առաջինը ի՞նչ միտք է ծագում ձեր գլխում, երբ ձեզ հարցնում են Կլեոպատրայի մասին։ Մեզանից շատերը, իհարկե, կպատասխանեն, որ նա եղել է չափազանց գեղեցիկ։ Բայց պարզվում է, որ նա այդքան էլ գեղեցիկ չի եղել, ինչպես ընդունված է համարել։ Քեմբիջից եգիպտագետ Սալլի Էն Էշտոնը մի ամբողջ տարի աշխատում էր Կլեոպատրայի արտաքինը վերականգնելու վրա և ահա թե ինչ արդյունքների նա հասավ։

Կլեոպատրայի դեմքի ուսումնասիրման նյութեր հանդիսացան մետաղադրամները, որոնց վրա պատկերված էր թագուհու դեմքը, նաև եգիպտական Դենդեր քաղաքի վանքի բառելիեֆի վերարտադրությունը և քանդակային պատկերներն ու նրա ծագումնաբանության ուսումնասիրությունը։

Պարզվում է Կլեոպատրան ունեցել է բավական խոշոր քիթ, բարակ շրթունքներ և սուր ծնոտ։ Համաձայնվեք, որ այսպիսի դեմքով կինը դժվար թե Միսս Աշխարհ համարվեր։ Բացի դրանից, բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ թագուհու կազմվածքն էլ եղել է անհամամասնական՝ 152 սմ հասակի հետ նա եղել է գիրոտ և մկանոտ։

Հույն պատմիչ Պլուտարքոսը այսպես էր նկարագրում Կլեոպատրային. «Ասում են, արտաքին գեղեցկությունը նրա բոլորովին էլ անկրկնելի չէր… սակայն զրուցում էր նա անկրկնելի գրավչությամբ։ Մի կողմից նրա արտաքինը իր գրավիչ զրույցով, մյուս կողմից՝ նրա բնավորությունը, որ անբացատրելի կերպով արտահայտվում էր նրա բոլոր արարքներում, ծայրահեղ աստիճանի գրավում էին շրջապատող մարդկանց։ Նրա ձայնը շատ նուրբ էր հնչում»։

Կլեոպատրան ապացույցն է այն բանի, որ արտաքինը այնուամենայնիվ գլխավորը չէ։ Ներքին խարիզման և ինտելեկտը կարող են գրավել յուրաքանչյուրին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Եգիպտոսի Թագուհին. Ահա թե իրականում ինչպիսի տեսք է ունեցել Կլեոպատրան
Սպիրտը կենցաղում։ 15 օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան յուրաքանչյուրին