fbpx

Այս 5 իրերը քայքայում են Ձեր կենսական էներգիան

Հագուստը՝ ոչ միայն իմիջի և սեփական ոճի արտահայտման մաս է կազմում, այլ նաև այն օգնում է լինել վստահ և խուսափել շատ տհաճություններից: Հագուստի ընտրությունը ազդում է մեր օրգանիզմի, տրամադրության և էներգիայի վրա, քանի որ գրեթե միշտ մեր գիտակցական կյանքը անց ենք կացնում հագուստի մեջ: Եվ հենց այդ պատճառով պետք է իմանալ զգեստապահարանի այս 5 իրերի մասին, որոնք երբեք պետք չէ կրել:

Ուրիշի իրերը

Մեր հագուստը ունակ է կարդալ կրողի էմոցիաները և պահպանել այն: Այդ պատճառով իրերը, որոնց ճակատագիրը ձեզ անհայտ է՝ ավելի լավ է չկրել: Այդպիսով դուք կպահպանեք սեփական բիոդաշտը և էներգիան:

Մահացած մարդու հագուստ և հագուստի պարագաներ

Էքստրասենսները խորհուրդ են տալիս այրել մահացած մարդու հագուստը կամ նվիրել դրանք ուրիշին: Այդպիսի հագուստը երջանկություն հաստատ չի բերի և նույնիսկ, հնարավոր է, կազդի բացասաբար:

Իրեր, որոնք ձեզ մոտ բացասական հիշողություններ են առաջացնում

Նկատե՞լ եք, որ յուրաքանչյուր մարդու զգեստապահարանում կա թեկուզ մեկ հագուստ, որը իր կրողին անհաջողություն է բերում: Եթե այսպիսինը կա՝ խորհուրդ ենք տալիս անմիջապես ազատվել դրանից:

Կոշիկ, որի չափսերը համապատասխան չեն կամ անհարմար են

Չինացիներն ասում են, որ մեր առողջությունը սկսվում է ոտքերից: Եվ այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք պահպանել երիտասարդությունը և երկարակեցությունը, ապա կրեք միայն հարմարավետ կոշիկներ: Նշանակություն ունի ամեն ինչ՝ չափսը, խորությունը, գույնը և կաղապարը:

Գունային գամմա

Եթե ձեր զգեստապահարանի պարունակության առյուծի բաժինը աքրոմատիկ գույներից է բաղկացած (սև, մոխրագույն, սպիտակ), ձեզ հարկավոր է ավելացնել այնտեղ նաև այլ գույներ: Ամեն գույն կոչված է կատարել իր ֆունկցիան և օգնել մարդուն կյանքի որոշակի էտապներում: Խորտակվելով գորշի մեջ՝ դուք ձեզ դարձնում եք գորշ և աննկատելի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Այս 5 իրերը քայքայում են Ձեր կենսական էներգիան
Իմացեք ո՞րն է Ձեր ծառը ըստ ծննդյան ամսաթվի և թե ինչպես է այն ազդում Ձեզ վրա