Մանկուց մեզ սովորեցնում են, որպեսզի մենք արմատախիլ անենք մեր վատ որակները և մեծանանք լավ մարդ: Բայց եթե ազնիվ լինենք, ապա որոշ վատ որակներ կարող են օգնել կյանքի որոշ իրավիճակներում:
Ներկայացնում ենք 5 անձնական որակ, որոնք միանշանակ դասվում են վատերի շարքին, բայց որոնք ունակ են օգնել դիմանալ նույնիսկ ամենադժվար իրավիճաներում: Կարևորը՝ այդ որակները չզարգացնել ձեր մեջ, այլ պահպանել բնավորության մեջ խելամիտ չափաբաժիններով:
Ինքնավստահություն
Սովորաբար ինքնավստահությունը ծաղրվում է և համարվում է շատ բացասական, սակայն հենց նա է մեզ ստիպում լինել ավելի խիզախ և վճռական: Ճիշտ է, եթե ձեր հոգևոր ուժը կհերիքի, հետզհետե փոխեք ինքնավստահությունը «վստահություն սեփական ուժերի նկատմամբ»-ի հետ:
Ցինիզմ
Որակ, որը բոլոր ժամանակներում համարվել է ամենավատերից մեկը: Ամեն մեծ սերունդ փնովում է նոր սերնդին չարության և ցինիզմի համար, թե երիտասարդությունը ծիծաղում է մահվան, վտանգի և դժբախտության դեմքին: Ինչ-որ չափով դա վատ է, ինչ-որ չափով՝ ոչ: Չէ՞ որ ի շնորհիվ ցինիզմի, մենք չենք հավատում ամեն ինչի, իմունիտետ ունենք ընդդեմ քարոզչության և վերջիվերջո կարող ենք ծայրահեղ մտածել:
Նարցիսիզմ
Իհարկե՝ ծայրահեղ նարցիսիզմը վատ է և նույնիսկ վնասակար: Իսկ ահա նարցիսիզմը չափի մեջ կարող է բավական օգտակար լինել: Նախ, եթե դուք տառապում եք այդ «հիվանդությամբ», ապա դուք հաստատ ուշադիր եք ձեր արտաքինին, իսկ այդպիսի կոկիկությունը գրավում է հակառակ սեռին: Երկրորդ՝ դա ստիպում է մեզ միշտ լինել ֆորմայի մեջ: Կարևորը չափը չանցնելն է:
Իմպուլսիվություն
Դժվար թե ինչ-որ մեկը վիճի, որ իմպուլսիվության հազվադեպ դրսևորումը՝ լավ է: Լավ է թողնել արդեն «զզվեցրած» աշխատանքը և հանպատրաստից մեկնել ճանապարհորդության, խոստովանել զգացմունքներդ վաղուց քեզ դուր եկող մարդուն: Այս ամենը կօգնի ձեզ չչորանալ սեփական իդեալական աշխարհում և կտա ձեզ հսկայական դրական էներգիա:
«Կատաղություն»
Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց էմոցիոնալ բռնկումը չի թուլացնում, այլ ավելացնում է ուժերը: Կարևորը չչարաշահել և բարկությունդ չթափել ամեն երկու շաբաթը մեկ: Հիշեք, որ սեփական օրգանիզմին աշխատանքը վերսկսկելու համար օգնել կկարողանաք միայն այն դեպքում, եթե ձեր բարկությունը հիմնավորված է և եթե դուք ունակ եք արագ ուշքի գալ: