fbpx

Աշխարհի ամենա-ամենա բույսերը

Շատ հետաքրքիր փաստեր աշխարհի ամենա-ամենա բույսեր մասին։ Կարծում ենք այս փաստերը կարող են արժանի տեղ զբաղեցնել Ձեր գիտելիքների շտեմարանում։

1. Ամենամեծ խաղիկ ունի Առնոլտի Ռաֆլեզիան, որի ծաղիկն ունի 1մ տրամագիծ: Աճում է հարավային երկրներում և առաջինը հայտնաբերվել է բնագետ Առնոլտի կողմից, 1818թ.:

2. Ամենաթեթև բնափայտն ունի բալսա ծառը:

3. Ամենածանր բնափայտ ունի Պերիտիներու ծառը, որի բնափայտն ունի 1.5գ/սմ3 տեսակարար կշիռ: Հարավաֆրիկյան «Օլետ Լաուրիֆոլոս» ծառի 1մ3-ը կշռում է 1490կգ:

4. Ամենախոշոր բույսը Մակրոցիստիս ջրիմուռն է,  որի երկարությունը հասնում է 300մ:

5. Ամենախոշոր խոտաբույսը բանն է, որը ծառի տեսք ունի:

6. Ամենափոքրը Գրենլանդիայում աճող թզուկ ուռենիներն են, որոնց բարձրությունը 5սմ-ից չի անցնում:

7. Ամենամեծ պտուղը տալիս է հացի ծառը, որի պտղի տրամագիծը 30սմ է և հասուն վիճակում ունենում է 20կգ կշիռ: Սեյշելյան արմավենին նույնպես ունի խոշոր պտուղներ: Այդ ծառը պտուղ տալիս է 100 տարին լրանալուց հետո, պտուղը հասունանում է 6 տարում և տալիս է մինչև 70 հատ՝ 13-18կգ քաշ ունեցող պտուղներ:

8. Ամենախոշոր ունդը տալիս է Էնթադա լիանան. նրա ունդի երկարությունը 2մ է, լայնությունը՝ 1.5 մ: Սերմերը հիշեցնում են փոքր ափսեներ:

9. Նիգերիայում հայտնաբերվել են կարմիր գույնի հատապտուղներ, որոնք ունեն շաքարից 1500 անգամ ավելի քաղցրություն:

10. Մեքսիկայում և Պարագվայում աճող հելիոկարպուս բույսի մեկ տասնյակի հասնող տեսակներ տալիս են վառ կարմիր ու վարդագույն պտուղներ, որոնք փշանման ելուստներ ունենալու պատճառով արևներ են հիշեցնում:

11. Բրազիլիայում աճող բիքսա օրելլանա ծառի պտուղներից պատրաստում են ալ կարմիր, դարչնանարնջագույն և դեղին ներկեր, որով ներկում են պանիրը, մարգարինը և հրուշակեղենը: Հնում տեղացիները դրանով ներկում էին նաև իրենց մարմինը:

12. Մալայայի անտառներում աճող Օրոքսիլոն ինդիկում ծառը տալիս է 0.6-1.5մ երկարության և 8 սմ լայնության յաթաղանի նման կոր ու սարսափազդու պտուղներ: Բուսաբան Կոռներն այդ ծառն անվանել է «դամոկլյան ծառ»:

13. Մալայան օձածառը տալիս է օձանման պտուղներ:

14. Նիգերիայում աճող կոճակածառի բունը և ճյուղերը պտղակալման շրջանում ծածկվում են 25 սմ տրամագծով և 10 սմ հաստությամբ կոճականման պտուղներով:

15. Արևադարձային երկրներում աճող երշիկածառը տալիս է 50-60 սմ երկարություն և 10 սմ լայնություն ունեցող լիվերյան երշիկների նման պտուղներ:

16. Հվ. Ամերիկայի տաք գոտում աճող դդմի ծառը տալիս է 30 սմ տրամագծով դդմանման պտուղներ: Տեղացիները նրանցից երաժշտական գործիքներ են պատրաստում:

17. Թնդանոթածառը տալիս է 15 սմ տրամագիծ ունեցող ծաղիկներ, որոնք բացվում են ծառի բնի վրա և 10-18 սմ տրամագծով պտուղները պտղակոթուններով միանում են ծառին, որոնք հիշեցնում են թնդանոթի կլոր արկեր:

18. Բրազիլական ընկուզենին տալիս է մոտ 7կգ-ի հասնող տուփանման պտուղներ, որոնք լցված են ընկուզանման սերմերով: Յուրաքանչյուր տուփի ներքևի մասում կա 8 սմ տրամագծով փոքր կլոր դռնակ, որը բացվում է պտղի հասունանալուց հետո:

19. Կարտոֆիլի ամենախոշոր պալարը աճեցրել է ԱՄՆ-ի ֆերմեր Ի․Սվենը: 1896թ. նա «Մեգի Մերֆի» կարտոֆիլից ստացել է 70 սմ երկարություն, 37 սմ տրամագիծ և 49 կգ-ից ավելի կշիռ ունեցող պալար:

20. Ամենաարագ աճող բույսը բամբուկն է։ Նրա ծիլը մեկ րոպեում աճում է 0,5 մմ, իսկ բույսը՝ օրվա ընթացքում՝ 40 սմ:

21. Ամենախոշոր դդումն աճեցրել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի ֆերմեր Թոմ Բորչարդը, որն ունեցել է 130 կգ կշիռ:

22. Ամենախոշոր լոլիկն իր բանջարանոցում աճեցրել է ռումինացի Տիմոֆտե Ուրեկանը, որը կշռել է 1301 գրամ:

23. Ամենախոշոր կիտրոնն աճեցրել է ԱՄՆ-ի կալիֆորնիայի նահանգի բնակիչ Ռոբերտ Ջենիքսը, որը կշռել է 2.5 կգ:

24. Ամենամեծ պտուղը տալիս է սովորական դդումը /50-135կգ/:

25. Ամենաերկարակյաց ծառը մեքսիկական կիպարիսն է, որի առանձին տեսակներ ապրում են մինչև 10 հազ. տարի: Կարմրածառն ապրում է 3000, եղևնին և բրգաձև  սոճին՝ 1000, իսկ տանձի և բալի ծառերը՝ մոտ 300 տարի:

26. Ամենախոշոր կակտուսը գտնվել է ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում, որն ունի 23.77 մ բարձրություն:

27. Ամենահոտավետը կակտուսի ծաղիկն է, որի հոտը զգացվում է 1կմ հեռավորության վրա:

28. Մերձարևադարձային երկրներում աճող ավոկարդո ծառը կոչվում է «կով ծառ»: Նրա պտուղները սննդառությամբ հավասար են մսին, մարսողականությամբ՝  կարագին, ունեն 50-400 գրամի հասնող կշիռ, պարունակում են 30% յուղ և բոլոր հայտնի վիտամինները:

29. Ռասոլիստ կոչվող բույսը գիշատիչ է: Նա արձակում է յուրահատուկ հոտ՝ գրավում ճանճերին ու միջատներին, որոնք կպչում են նրա տերևների մածուցիկ հեղուկին, «գերվում»  ու ներծծվում են բույսի տերևների մեջ:

30. Հյ.Աֆրիկայում աճում է մի տեսակի ծառ, որը շատ ֆոսֆոր պարունակելու պատճառով փայլում է և կոչվում է «սատանայի ծառ»: Գիշերն այդ ծառի տակ կարելի է գիրք կարդալ:

31. Ավստրալիական էվկալիպտ ծառի որոշ տեսակներ ունակություն ունեն աճելու ճահիճներում և առատ ջուր  գոլորշիացնելու, որի համար կոչվել են «կենդանի պոմպ»:

32. Մադագասկարյան ռավանիլլան կոչվում է «ճանապարհորդ ծառ», որը ջրազուրկ տափաստաններում մարդկանց խմելու ջուր է տալիս (տերևի հաստ կոթը կտրելու դեպքում՝ խմելու պիտանի առատ սառը ջուր է հոսում):

33. Անչարը կոչվել է «մահվան ծառ»: Աճում է հասարակածային Ասիայի կղզիներում: Սկզբում կարծում էին, թե վտանգավոր է անգամ նրան մոտենալը, սակայն  հետագայում պարզվել է, որ մահացու է այդ ծառի որոշ տեսակի միայն հյութը:

34. Պանամայի ջրանցքի գոտում աճում է «լուսատու ծառը»: Նրա պտուղը բուսական յուղ է պարունակում և տեսքով նման է մոմի: Տեղացիները պտղի մեջ պատրույգ են դնում և մեկ պտուղը 3-3.5 ժամ լույս է տալիս՝ վառվելով առանց ծխի:

35. Ֆիլիպիններում աճող «խանգա» ծառի պտուղները պարունակում են յուղ, որը այրվում է կապույտ բոցով: Այն կոչվում է նաև «նավթի ծառ»:

36. Բրազիլիայում աճող տաշեզեյրո ծառը համակեցության մեջ է հրեղեն կամ տաշեզ մրջյունների հետ, որոնց ահից այդ ծառի վրա ու ստվերում ոչ մի թռչուն կամ կենդանի չի կարող հանգստանալ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենա-ամենա բույսերը
Քիմիայի դպրոցական ծրագրի գիտելիքների ստուգման ԹԵՍՏ