fbpx

10 բան, որ ծածուկ փնտրում ենք մեր երկրորդ կեսի մեջ

Կարճատև ամուսնությունները այս աշխարհի համար կարծես թե դարձել են բնական երևույթ: Մարդիկ միանում են հավատով, որ դա ամբողջ կյանքի համար է, սակայն պարզվում է, որ ընդամենը մի քանի տարի է: Ոմանք բաժանվում են, քանի որ սերը մարել է, ոմանք՝ քանի որ բնավորությունները չեն համընկել: եվ այդ «բնավորությունները չեն համընկել»-ում ամենաշատ դժվարություններն են, որովհետև ավելի հաճախ բանը բոլորովին էլ բնավորության մեջ չէ, այլ նրանում, որ մեզնից սպասում են մի փոքր այլ բան: Օրինակ…

Բարի սիրտ

Բոլորը ցանկանում են իմանալ, որ իրենց ընտրյալը ոչ թե բրոնզե արձան է, այլ մարդ, ով ունակ է տառապել, օգնություն առաջարկել և օգնել: Իսկ որտե՞ղ է ավելի լավ բացահայտվում բարությունը, եթե ոչ մտերիմին օգնելու ցանկության մեջ:

Հասկացողություն

Մենք բոլորս էլ ցանկանում ենք հասկացված լինել: Իսկ բոլոր վեճերը հիմնականում այն պատճառով են, որ մեզ չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ: Մենք բոլորս պետք է սովորենք մի պարզ բան՝ հասկանալ զուգընկերոջը: Չդատապարտել, չմեղադրել և պարտադիր չէ ընդունել նրա տեսակետը, այլ ուղղակի հասկանալ, թե ինչու է նա վարվում հենց այդպես:

Ամբիցիաներ

Յուրաքանչյուրը պետք է այն ունենա: Դա ցանկությունն է կայանալ որպես անհատականություն: Ինքդ քեզ, քո ցանկությունները հասկանալ, դա ապագայի պլաններն են, լուսավոր և մեծ, դա ձգտումն է երազանքներն իրականացնելու: Իսկ մարդ առանց այդ կարևորի, ինչպիսին է երազանքը՝ կորցնում է կայծը: Իսկ շատերի համար շատ դժվար է սիրել մի մարդու, ով կորցրել է աչքերի այդ փայլը:

Հաստատունություն

Ինչ էլ որ ասեն, բայց ամուսինները պետք է հասկանան, որ հարաբերություններում հաստատունությունը՝ հիմքն է վստահելի հարաբերությունների: Սակայն այդ հիմքը հաճախ խարխլվում է տաղտկությամբ: Այդ ժամանակ ինչ-որ նոր բանի ցանկություն է առաջանում: Կարևորը, որպեսզի այդ նորը մենք գտնենք մեր հին զուգընկերոջ մեջ, այլ ոչ թե դրսում:

Ջանք

Սերը՝ նույնպես աշխատանք է: Պետք է ջանալ և պետք է մոռանալ, որ սիրում են մեզ «հենց այնպես»: Հնարավոր է մեզ սիրահարվում են հենց այնպես, նույնիսկ հնարավոր է, որ որոշ ժամանակ մեզ սիրում են հենց այնպես, բայց գալիս է մի պահ, երբ զգացմունքները պետք է ինչ-որ բանի վրա հիմնվեն: Եվ այդ ժամանակ կարևոր է այդ հիմքը ներկայացնել փոքրիկ անակնկալների, զիջումների և փոխզիջումների տեսքով: Հարաբերություններ կառուցելու և դրանք պահպանելու համար ջանք է պահանջվում:

Արժեքներ

Որքան էլ մեզ ձգի դեպի հարևանը, ընկերը, ինչպես էլ որ անվանեն այդ զգացմունքը, միշտ կա գործող սկզբունք՝ երկարատև հարաբերությունները լինում են մի պայմանով, որ դուք ունեք նմանատիպ արժեհամակարգ: Այսինքն դա այն է, թե ինչպես եք դաստիարակվել, ինչին եք հավատում, ինչում եք համոզված, և այն, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ և ուրիշներին:

Ֆիզիկական գրավչություն

Այո, արտաքինը նույնպես կարևոր է: Որքան էլ դա կոպիտ հնչի, բայց զուգընկերը ձեզ պետք է ցանկանա: Իսկ դա, որպես կանոն, շատ բաներում կախված է արտաքինից: Իհարկե, շատերը ճիշտ չեն հասկանում դա և վազում են պլաստիկ վիրաբույժի մոտ, իսկ պետք է ընդամենը հետևել ձեր արտաքինին: Կանայք՝ սանրվածքին, մանիկյուրին, հագուստին: Իսկ տղամարդիկ պետք է ժամանակին սափրվեն, հետևեն հագուստի մաքրությանն ու արդուկվածությանը:

Ընկերասիրություն և անկեղծություն

Որքան էլ մեզ խանդոտ համարենք, մեզ միևնույն է դուր է գալիս, երբ մեր երկրորդ կեսը դուր է գալիս շրջապատող մարդկանց: Մենք ցանկանում են, որպեսզի նա լինի ընկերասեր և բաց մեր ընկերների հետ, այլ ոչ թե մեր ընկերներին տեսնելուց հոնքերը կիտի:

Սեր և կապվածություն

Իսկ այստեղ ասելու բան չկա, որովհետև մենք բոլորս էլ յուրահատուկ կերպ ենք սիրում և յուրահատուկ կերպ՝ կապնվում: Կարևորը, որպեսզի զուգընկերն իմանա, թե ինչ ենք զգում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
10 բան, որ ծածուկ փնտրում ենք մեր երկրորդ կեսի մեջ
Բազմագիտակության հետաքրքիր ԹԵՍՏ