fbpx

Արթնանում եմ կարծես թե

Արթնացումս իմ մոտ մի փոքր երկար տևեց՝ ուղիղ 33 տարի: Բայց ինչպես ասում են ուշ լինի նուշ լինի:
Կարծես թե արթնանում եմ, կարծես թե փորձում եմ երանության ու հեքիաթների աշխարհից վերջապես վերադառնալ ռեալ կյանք, ռեալ աշխարհ: Այո վերադառնում եմ ու կամաց-կամաց սկսում եմ հասկանալ որ այստեղ կյանքը իրականում ուրիշ է: Այստեղ տեղ չկա զգացմունքներին, այստեղ չկա սեր: Այստեղ գեղեցիկ սերը լինում է միայն գրքերում ու կինոներում: Այստեղ համարվում է հիվանդություն սրտին տեղ տալը, համարվում է հիվանդություն սիրելը: Այդպիսի մարդկանց վրա կամ ծիծաղում են, կամ համարում են հոգեկան հիվանդ, կամ էլ լավագույն դեպքում թուլամորթ:
Իսկ ես թուլամորթ չեմ եղել ու չեմ լինի երբեք: Ես կյանքում այնպիսի դժվարություններ եմ հաղթահարել ու այնպիսի բաներ եմ տեսել, որ թշնամուս չէի ցանկանա: Թուլամորթը դրանց տակից դուրս չէր գա, իսկ ես եկա:
Չէ այլևս տեղ չեմ տալու զգացմունքներիս: Ես կհաղթահարեմ դրանք, ինչպես հաղթահարել եմ կյանքումս բազում դժվարություններ: Կփակեմ սիրտս առհավետ: Չեմ սիրի էլ ոչ մեկին, միգուցե թույլ տամ, որ ինձ սիրեն, բայց ես էլ երբեք:
Այլևս հասկանում եմ, որ եթե մեկը չի ուզում իմ կողքը լինի, ուրեմն ոչ թե ես եմ վատը, ուրեմն ոչ թե ես եմ անարժան, այլ հենց այդ մեկը արժան չէ ինձ, կամ ուղակի այնքան թույլ է, որ վախենում է բարձունքներից :) այ այսպե՛ս: Այո՛, այլևս ես ինձ շատ եմ սիրում, այլևս իմ միակ սիրելին ես եմ լինելու: Ու չեմ ընկճվելու երբ ինձ չգնահատեն, ու չեմ տանջվելու, երբ չուզեն իմ կողքը լինել: Եթե ես ինձ չգնահատեմ, ուրիշներին երբեք դա պետք չի…
Արթնանում եմ կարծես թե, արթնանում եմ ու կամաց կամաց սկսում եմ հասկանալ, որ չկա սեր, չկա զգացմունք, այլ կա ընդամենը մաքուր հաշվարկ, կա շահերի համընկում:
Շնորհավորեք ինձ, քանզի ես այլևս մեկն եմ այն “նորմալ” մարդկանցից, որը առաջնորդվում է միմիայն ուղեղով և ոչ մի դեպքում սրտով, որովհետև ես թաղել եմ իմ սիրտը բետոնե հաստ շերտի տակ և այժմ այն կարծր է ամենակարծր քարից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արթնանում եմ կարծես թե
5 արդյունավետ միջոց մոծակներին հեռու պահելու համար