fbpx

Հնդկաստանում ծնվել է այծ-կիկլոպ, որին այժմ երկրպագում են տեղի բնակիչները (+տեսանյութ)

Որպես օրենք, այսպիսի դեֆեկտով կենդանիները սատկում են ծնվելուց մի քանի օր հետո, բայց այս ուլիկը ողջ է մի ամբողջ շաբաթ։

Հնդկական Ասամե նահանգում ծնվել է այծ-կիկլոպ, որին սկսել են երկրբագել տեղի բնակիչները։ Անասնաբույժները պնդում էին, որ կենդանին կսատկի մի քանի օրից, սակայն անցել է մեկ շաբաթ և ուլիկը դեռևս սատկելու մտադրություն չունի։ Այս պատճառով, մարդիկ կարծում են, որ կենդանին սուրբ է։

«Մարդիկ գալիս են մեզ մոտ իրենց երկրներից, որպեսզի տեսնեն այս ոչ սովորական ուլիկին։ Այժմ սա իմ պարտականությունն է հոգ տանել նրա մասին», – ասում է այծիկի տերը։

https://youtu.be/A4CyMKJPrpw

Այսպիսի դեֆեկտը կոչվում է «կիկլոպիա» , երբ աչքի խնձորակները ամբողջությամբ կամ մասամբ սերտաճած են և գտնվում են աչքի մեկ խոռոչում։ Դեֆեկտը առաջ է գալիս քրոմոսոմային մուտացիայի կամ մոր կողմից տերատոգենային նյութերի ընդունման պատճառով։ Որպես օրենք «կիկլոպները» մահանում են ծնունդից մի քանի օր հետո։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հնդկաստանում ծնվել է այծ-կիկլոպ, որին այժմ երկրպագում են տեղի բնակիչները (+տեսանյութ)
Խորիմաստ առակ. Ի՞նչ է սերը