fbpx

Հնազա՞նդ ես աղջիկս. “ո՛չ Տեր եմ” կամ գենդերային հավասարություն

Այսօր 7օր.ամ-ում կարդում էի այս հոդվածը ու մի լավ նեռվայնացա:
Ամերիկաներից և Եվրոպաներից ինչ զիբիլ ասես գալիս մտնում է Հայաստան: Դե հայերն էլ ինչպես հայտնի օտարամոլներ ամեն ինչ հալած յուղի պես ընդունում են:
Երբ լսում եմ որ մարդիկ խոսում են գենդերային հավասարությունից, նեռվերս լրիվ իրար է խառնվում: Մարդի՛կ, ախր ի՞նչ գենդերային հավասարություն: Դուք կարծում եք որ կինն ու տղամարդը հավասա՞ր են, այիսնքն ունեն նունյն իրավունքնե՞րը: Չցածրացնելով և չբարձրացնելով որևէ սեռ, կին ու տղամարդը չեն կարող լինել հավասար հասկացե՛ք:
Դուք պատկերացնում ե՞ք այսպիսի տեսարան. հարս ու փեսա մտնում են եկեղեցի, որպեսզի Աստծու օրհնությունը ստանան և ամուսնանան: Տեր հայրը երեք անգամ հարցնում է փեսային.
-Զավակս տե՞ր ես,
փեսան պատասխանում է, որ տեր է: Հետո Տեր հայրը հարսին է հարցնում.
– Զավակս տե՞ր ես:
Այո այո, այստեղ տպագրական ոչ մի սխալ չկա և Տեր հայրն էլ չի սխալվել, ուղակի գենդերային հավասարություն է: Չի կարելի չէ՞ կնոջ իրավունքները ոտնահարել: Ո՞նց թե հնազանդ ես:
Կամ պատկերացնենք մի ուրիշ իրավիճակ: Եթե սեռերը ունեն հավասար իրավունքներ, կնշանակի որ կինը տղամարդուն հավասար պետք է ծառայի բանակու՞մ: Դուք սա ե՞ք գտնում ճիշտ օ՜ իմ հինավուրց, ու առաջին քրիստոնյա հա՛յ ժողովուրդ:
Ախր չե՞ք հասկանում, որ այս ամենը կործանարար է ընտանիք ինստիտուտի համար: Ախր նայեք հենց այդ “վարակը” տարածողներին: Հենց այս հիմարությունների համար էլ նրանց մոտ կամ իսպառ բացակայում է ընտանիքը, կամ գտնվում է խարխուլ վիճակում: Ու հենց այսպիսի հիմարություններն են բերում այլասեռության տարածում:
Նորից եմ շեշտում. ես չեմ փորձում նսեմացնել ոչ կնոջը, ոչ էլ տղամարդուն, ուղակի հասկանալ է պետք, որ նրանք հավասար չեն: Ամեն մեկը ունի իր տեղը, իր իրավունքները բայց ոչ նույնը:
Ուղակի հասկանալ է պետք, որ ոչ բոլոր պսպղացող բանն է ոսկի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հնազա՞նդ ես աղջիկս. “ո՛չ Տեր եմ” կամ գենդերային հավասարություն
«Սպորտային» ԹԵՍՏ․ 14 դժվարին հարցեր սպորտի աշխարհից