Ներկայացնում ենք մի քանի կարճ փաստ ծիծաղի և լացի մասին։ Կարծում ենք դրանք հետաքրքիր կլինեն ձեզ։
- Մարդը միակ էակն է, որն իսկապես լաց է լինում:
- ‹‹Արտասվող›› կենդանիներն իրականում լաց չեն լինում: Նրանց աչքերում հայտնված արցունքները պարզապես անհրաժեշտ են աչքերը խոնավեցնելու և մաքրելու համար:
- Մարդուն նույնպես հատուկ են այսպիսի արցունքները, սակայն նա, ի տարբերություն կենդանիների լալիս է նաև տխրությունից և ուրախությունից:
- Պարզվել է, որ նորածինները սկզբում արցունքներով լաց չեն լինում և չեն ծիծաղում: Երեխան սկսում է հուզմունքից լաց լինել իր ծնվելուց 5-12 շաբաթ հետո: Նա ծիծաղել սկսում է ավելի ուշ՝ մոտավորապես 4-5 ամսեկան հասակում:
- Հաշվել են, որ 6 տարեկան երեխան ժպտում ու ծիծաղում է օրաական շուրջ երեք հարյուր անգամ, և նրա ծիծաղն անհոգ ու լիաթոք է:
- Ծիծաղը բուժիչ հատկություն ունի: Ծիծաղի 5 րոպեն հավասար է հանգստի 40 րոպեների կամ անտառում կարճատև զբոսանքի:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]