Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին։
1. Վերջին 10.000 տարում Հնդկաստանը չի գրավել ոչ մի պետություն: Մահաթմա Գանդին և Մայր Թերեզան համարվում են 20-րդ դարի աշխարհի ամենալուսավոր առաքյալները:
2. «Զրո» հասկացությունը ի հայտ է եկել Հնդկաստանում, մթա 100 տարի առաջ Արյաբխատտայի կողմից:
3. Հնդկաստանը համարվում է աշխարհում ամենաշատ ՓՈՍՏեր ունեցող երկիրը: Այնտեղ է գտնվում աշխարհում գործող փոստերի մոտ կեսը:
4. Հնդկաստանում է ստեղծվել ամենաառաջին համալսարանը, մ.թ.ա. 700 տարի առաջ: Այն ունեցել է մոտ 10.5 հազար ուսանող:
5. Հնդկաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մզկիթների քանակով: Այնտեղ կառուցված է մոտ 300 հազար մզկիթ:
6. Ավելի քան 5000 տարի առաջ Հնդկաստանում ծնվեց ՅՈԳԱ-ն:
7. Մինչև հիմա էլ Հնդկաստանում լվացքն անում են ձեռքով՝ լճերում կամ գետերում: Հազվադեպ են հարուստ մարդիկ, իսկ եթե կան այդպիսիք, որոնք իրենց թույլ են տալիս պահել աղախիններ, ապա այդպիսինները հազվադեպ են հանդիպում Հնդկաստանում:
8. Հնդկաստան՝ դա միայն երկրի անգլիական անվանումն է: Հնդկերենում երկիրն անվանում են Բխարատ, իսկ մարդկանց՝ բխարատցիներ: Բառը թարգմանաբար նշանակում է Իմաստության լույս:
9. Ժամանակակից Հնդկաստանն ունի 28 նահանգ, որոնք ունեն ամբողջովին տարբեր լեզուներ, մշակույթ ու սովորույթներ:
10. Հնդկաստանում կա 18 պաշտոնական լեզու, բայց կառավարական են համարվում երկուսը՝ անգլերենը և հնդկերենը:
11. Հնդկաստանում գրեթե բոլոր ամուսնացած զույգերն ապրում են իրենց ընտանիքների հետ. կամ տղայի ծնողների կամ աղջկա:
12. Մինչ ամուսնանալը Հնդկաստանում զույգերը իրար ճանաչում են մի քանի ամիս:
13. Հնում Հնդկաստանում եղել են մանկական ամուսնություններ. երբ նորածին երեխաներին ծնողներն ամուսնացրել են իրենց ուզած զույգի հետ:
14. Հնդկաստանում ամուսնանալու պաշտոնական տարիքն աղջիկների համար 18, իսկ տղաների համար՝ 21 տարեկանն է:
15. Եվրոպական լեզուների մեծ մասը, ինչպես նաև ռուսերենը հնդկական ծագում ունեն: Առաջացել են հին հնդիկների լեզվից, որը կոչվում էր սանսկրիտ:
16. Հնդկաատանը համարվում է 4 կրոնների հայրենիքը, որոնցից երկուսը՝ բուդդիզմը և հինդուիզմը, համարվում են համաշխարհային: Իսկ մյուս երկուսը՝ սիկխիզմը և ջայնիզմը, ստեղծվել են միջնադարյան ժամանակաշրջանում:
17. Հնդկաստանի բնակչությունը պատկանում է 5-6 էթնիկական ցեղախմբերի, որոնք իրարից տարբերվում են գենետիկական խմբերով:
Հրապարակման ներկայացրեց՝ Մարինե Ամիրխանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.