Դեպրեսիան մեր օրերում բավականին տարածված դեպք է: Նորմալ մարդուն հատուկ է դեպրեսիա կոչվածը: Բնականաբար մարդը իր ողջ կյանքում չի կարող լինել երջանիկ, հաճախ լինում են այնպիսի պահեր, երբ մարդը բախվում է դեպրեսիա կոչվածին:
Դեպրեսիայի հետ բախված մարդկանց մոտ նկատվում են հոռետեսություն, ուշադրության անկայունություն, խուճապ, վախ, մտածողության և շարժումների այսպես ասած դանդաղում, հյուծվածություն, ինքնագնահատականի իջեցում: Բարեբախտաբար նմանատիպ իրավիճակների ժամանակ կա փրկության ելք: Այժմ ցանկանում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել դեպրեսիայից ազատվելու 7 խորհուրդ, որոնք անխաղտ և պարտաճանաչորեն կատարելու դեպքում համոզված եղեք, որ կհասնեք ցանկալի արդյունքին:
1. Ստեղծեք ձեզ համար ձեր փոքրիկ անկյունը
Անկախ այն փաստից, թե դուք, որտեղ եք ապրում՝ մեծ տանը կամ փոքր, կամ ում հետ՝ ծնողների, ամուսնու, կնոջ, քրոջ, եղբոր կամ երեխաների հետ, միևնույն է ունեցեք ձեր տան ձեր փոքրիկ անկյունը և այդ փոքր անկյունում դրեք այն ինչ սիրում եք, կամ այն ինչ ձեզ համար հաճելի է, կամ այն ինչով զբաղվելուց հանգստանում եք։ Մի խոսքով շրջապատեք ձեր փոքրիկ աշխարհը ձեր իսկ սիրելի իրերով: Երբ հոգնեք արտաքին աշխարհի հետ շփումից առանձնացեք այնտեղ և հանգստացեք այնքան, որքան կամենում եք:
2. Մնացեք միայնակ
Կա մի այսպիսի շատ մեծ տարածում ստացած կարծիք, որ դեպրեսիայում գտնվող մարդը, որքան հնարավոր է շատ պետք է շփվի, սակայն սա իրականում բերում է լրիվ հակառակ ազդեցությանը: Եթե դեպրեսիան իսկապես թակել է ձեր դուռը, ապա աշխատեք ոչ թե լրիվ մեկուսանալ մարդկանցից, այլ նրանց հետ չքննարկել ձեր հոգեվիճակին վերաբերվող հարցերը: Դուք կարող եք մեկուսանալ կարճ ժամանակով ինքներդ ձեզ հետ, սակայն եթե զգում եք, որ այդ կարճ ժամանակը ձեզ համար քիչ է, ապա շարունակեք մնալ միայնակ այնքան որքան կամենում եք, առանց հաշվի առնելու շրջապատի կարծիքը:
3.Կանգ առեք
Ինչպես ասում էր Սթիվ Ջոբսը` եթե դուք ամեն օր հայելու մեջ նայելիս հարցնում եք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ, ու ստանում եք բացասական պատասխան, կանգ առնելու ու կյանքը փոխելու ժամանակն է»: Կարողացեք կանգ առնել այն պահին, երբ զգում եք, որ ձեր ապրած կյանքը, այն, ինչ դուք անում եք, ձեր աշխատանքը, շրջապատը ձեզ դուր չեն գալիս: Մի ստիպեք ձեզ անել մի բան, որը ձերը չէ, դա դեպրեսիայի մեջ ընկնելու ամենագլխավոր ու հիմնական պատճառներից մեկն է:
4.Բավական ժամանակ հատկացրեք քնին
Ինչպես գիտենք քունը մեր կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Եթե մենք լիարժեք չենք քնում, ապա դա կարող է ազդել մեր օրգանիզմի վրա՝ իր հետ առաջ բերելով բազում հիվանդություններ: Հասուն մարդը օրվա ընթացքում պետք է քնի առավելագույնը 8 ժամ: 8 ժամից պակաս քնի դեպքում համոզված եղեք, որ ամբողջ օրը հոգնածությունը ձեզ չի լքելու: Ինչպես գիտենք քիչ քունը բացասաբար է ազդում նաև մեր ուղեղի աշխատանքի վրա: Քնած ժամանակ մարդու օրգանիզմը ամբողջությամբ հանգստանում է, թեև չի դադարում աշխատել: Այսպիսով մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ, եթե մենք չքնենք բավարար ժամանակով, ապա դա ժամանակի ընթացքում մեզ կվերածի ավելի զգայուն յուրաքանչյուր բանի նկատմամբ և դրա պատճառով ստիպված կլինենք անդադար բարկանալ: Մարդը առանց սնունդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ իսկ առանց քուն նույնիսկ երկու օր չի կարող ապրել:
5. Ժամանակ հատկացրեք ոչինչ չանելուն
Հավատացեք, որ սա շատ կարևոր է: Դուք անդադար աշխատում եք, իսկ դա ազդում է ձեր ուղեղի աշխատանքի վրա: Օրվա ընթացքում գոնե մեկ ժամ տրամադրեք ոչինչ չանելուն: Նստեք բազմոցին, կամ պառկեք ձեր փափուկ անկողնում, դիտեք հեռուստացույց, գիրք կարդացեք, երաժշտություն լսեք, ֆիլմ դիտեք և այլն… Արեք մի բան, ինչը պարտադրված չէ, այլ ձեր սիրտն է ուզում:
6.Սպորտով զբաղվեք
Կանոնավոր կերպով զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Դրանք օգնում են նվազեցնել սթրեսի և տագնապի զգացողությունը, որոնց բարձր մակարդակը կարող է ուժեղացնել դեպրեսիան: Սպորտով զբաղվելը առաջին հերթին ձեզ կշեղի տանջող մտքերից: Դուք զբաղված կլինեք և ժամանակ չեք ունենա կենտրոնանալ կպչուն մտքերի վրա: Եվ երկրորդ` սպորտով զբաղվելը շատ դրական ազդեցություն կթողնի ձեր առողջական ինքնազգացողության վրա: Հաղթահարելով դեպրեսիան` դուք կունենաք հրաշալի հոգեկան և ֆիզիկական վիճակ:
7. Օգտագործեք առողջ սնունդ և օգտագործեք շատ ջուր
Առողջ սնունդը սկսվում է հենց ճիշտ սնվելուց: Շատերը գիտեն վնասակար սննդի մասին, սակայն շարունակում են օգտագործել դրանք: Աշխատեք օգտագործել բավականին շատ մրգեր, բանջարեղեններ, բնական հյութեր, թարմ քամած և նաև ջուր: Աշխատեք օրվա ընթացքում օգտագործել առնվազն 4-5 բաժակ ջուր, քանի որ դա օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը: Օգտագործեք առողջ սնունդ՝ հարուստ վիտամին Е-ով ու C-ով:
Հուսով ենք, որ նյութը ձեզ դուր եկավ: Շնորհակալություն…
Հրապարակման ներկայացրեց՝ Միլենա Գրիգորյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.