fbpx

Աշխարհի ամենաթանկարժեք նյութերի ԹՈՓ 20: Եվ դա ոչ ոսկին է և ոչ էլ պլատինը

Շատ մարդկանց մոտ ոսկին ասոցացվում է հարստության և ճոխության հետ: Բայց պարզվում է, որ ոչ ոսկին և ոչ էլ պլատինը չեն համարվում աշխարհի ամենաթանկարժեք նյութը: Այս ցուցակում մենք հավաքել ենք ամենաթանկարժեք նյութերը՝ 1գ հաշվարկով: Պատրաստվեք զարմանալուն.

20. Սպիտակ տրյուֆել

Գինը՝ 1 գ-ը 3 եվրո:

Այս սունկը օգտագործվում է տարատեսակ խոհարարական դելիկատեսներ պատրաստելու համար և բարձր է գնահատվում իր յուատեսակ համի համար:

19. Շաֆրան

Գինը՝ 1գ-ը 11.13$:

Շաֆրանը աշխարհի ամենաթանկարժեք համեմունքն է: Բացի խոհանոցից, այն օգտագործվում է նաև դեղերում, քանի որ ունի օգտակար հատկությունների մեծ սպեկտր:

18. Իրանական սև խավիար

Գինը՝ 1գ-ը 35$

Վայելել իրանական սև խավիար՝ կարող են իրենց թույլ տալ միայն շատ ունևոր մարդիկ:

17. Ոսկի

Գինը՝ 1գ-ը 39.81$

Այս մետաղն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ և չի ենթարկվում կոռոզիայի: Այդ պատճառով բացի ոսկերչությունից, այն օգտագործվում է էլեկտրոնիկայի մեջ։

16. Ռոդիում

Գինը՝ 1գ-ը 45$

Ռոդիումը՝ ազնիվ մետաղ է, առավելապես օգտագործվում է եռակի կատալիտիկ կոնվերտորներում՝ ավտոմեքենաներում ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար։

15. Պլատին

Գինը՝ 1գ-ը 48$

Բացի ոսկերչությունից, պլատինը օգտագործում են նաև քիմիական արտադրության մեջ։

14. Ռնգեղջյուրի եղջյուր

Գինը՝ 1գ-ը 55$

Համարվում է, որ ռնգեղջյուրի եղջյուրը կարող է բուժել շատ հիվանդություններ, նույնիսկ այնպիսիք, ինչպիսին է՝ քաղցկեղը։

13. Դեմքի կրեմ Crème de la Mer

Գինը՝ 1գ-ը 70$

Ասում են իբր սա հրաշագործ միջոց է, որն ունակ է կանգնեցնել ծերանալու ընթացքը և որ դա ամեն օր օգտագործում են հոլիվուդյան աստղերը։

12. Հերոին

Գինը՝ 1գ-ը 110$

Ուժեղ թմրանյութ՝ կարող է առաջ բերել ցնցումներ և նույնիսկ կոմա։

11. Մետամֆետամին

Գինը՝ 1գ-ը 120$

Արագ կախվածություն առաջացնող թմրանյութ, որն առաջացնում է էյֆորիայի կարճատև զգացողություն։

10. Կոկաին

Գինը՝ 1գ-ը 600$

Լայն տարածված թմրանյութ։

9. LSD

Գինը՝ 1գ-ը 3000$

LSD-ն հոգեմետ նյութ է, որն առաջացնում է հալյուցինացիաներ։ 1960թ. ԱՄՆ-ում կատարվում էին բազմաթիվ փորձեր LSD-ի օգտագործմամբ։

8. Պլուտոնիում

Գինը՝ 1գ-ը 4000$

Այս ռադիոակտիվ մետաղը օգտագործվում է ատոմային զենքերի արտադրության մեջ, հանդիասանում է վառելանյութ ատոմային ռեակտորներում և օգտագործվում է որպես էլեկտրականության աղբյուր տիեզերական ապարատներում։

7. Տաաֆեիտ

Գինը՝ 1գ-ը 2500-ից 20 000$

Մանուշակագույն հազվագյուտ այս հանքանյութը միլիոն անգամ ավելի հազվադեպ են գտնում, քան ալմաստը։

6. Տրիտիում

Գինը՝ 1գ-ը 30 000$

Այս գերծանր ջրածինը երբեմն օգտագործվում է լուսարձակող ցուցանակներում։

5. Ադամանդ

Գինը՝ 1գ-ը 65 000$

Այս անգույն թանկարժեք քարը համարվում է գերկարծր նյութ, այդ պատճառով բացի ոսկերչական իրերից, այն ալմաստի տեսքով օգտագործվում է նաև մետաղների հղկման, բետոնի կտրման, խճաքարերի աղացման և նույնիսկ գրանիտի և մարմարի կտրման համար։

4. Պեյնիտ

Գինը՝ 1գ-ը 300 000$

Պեյնիտը համարվում է հանքանյութերից ամենահազվագյուտը։ Կարծիք կա, որ այս քարը կարողանում է բուժել բազմաթիվ հիվանդություններ։

3. Կալիֆորնիում

Գինը՝ 1գ-ը 27 միլիոն $

Այս ռադիոակտիվ քիմիական տարրը օգտագործվում է նավթային շերտերի և հորատանցքներում ջրի որոնման համար նախատեսված սարքերում։

2. Ժադ քար

Գինը՝ 1գ-ը 170 միլիոն $

Նեֆրիտի և ժադեիտի ագրեգատ՝ այս քարը գնահատվում է 170 միլիոն դոլար։

1. Հականյութ

Գինը՝ 1գ-ը 100 տրիլիոն $

Սա աշխարհում ամենաթանկարժեք նյութն է։ Գիտնականները նոր-նոր են սկսել լաբորատոր պայմաններում ստանալ այն և ուսումնասիրել։ Հնարավոր է, հեռավոր ապագայում, հականյութը կօգտագրծվի որպես վառելանյութ տիեզերանավերի համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենաթանկարժեք նյութերի ԹՈՓ 20: Եվ դա ոչ ոսկին է և ոչ էլ պլատինը
Մոնթե Մելքոնյանի պատասխանը ֆրանսիական դատարանին