fbpx

20 բան, որոնց համար կափսոսաք, երբ ծերանաք

Կյանքը շատ արագ է սլանում: Տարիները թռչում են և արդյունքում գալիս է անխուսափելի ծերությունը: Որպեսզի չափսոսաք աննպատակ անցկացրած տարիների համար, փորձեք ամեն օրն անցկացնել օգտակար և հաճելի: Այլապես դուք կափսոսաք, որ չափազանց շատ ժամանակ եք ծախսել այսպիսի բաների վրա.

1. Նստել եք հեռուստացույցի առաջ և դիտել հիմար սերիալներ և հաղորդումներ:

2. Պատշաճ կերպով ուշադրություն չեք դարձրել առողջությանը և չեք փորձել վարել առողջ ապրելակերպ: Թույլ եք տվել վնասակար սովորույթներին կառավարել ձեզ:

3. Փոխարինել եք կենդանի շփումը վիրտուալի հետ: Սոցիալական ցանցերը հաճախ ստեղծում են կեղծ տպավորություններ մեր և մեր ծանոթների մասին:

4. Չափից շատ եք երկմտել և շտապել եք ապրել՝ լիարժեք չվայելելով այս աշխարհի բոլոր հրաշքները:

5. Քիչ եք սովորել և չեք ձգտել զարգանալ և իմանալ որևէ նոր բան:

6. Հազվադեպ եք դիմավորել արևածագը և հրաժեշտ տվել արևամուտին՝ հղում անելով կարևոր գործերի և հոգսերի վրա:

7. Չափազանց լուրջ և զուսպ եք եղել, փորձելով համապատասխանել բոլորի կողմից ընդունված նորմերին:

8. Շտապել եք մեծանալ և արգելել եք ձեզ լինել երեխա՝ թեկուզ 50 տարեկանում:

9. Հազվադեպ եք սիրո խոսքեր ասել ձեր հարազատներիին: Շատ եք վիճել, բարկացել և չեք ասել այն մասին, թե որքան թանկ են նրանք ձեզ համար:

10. Քիչ եք ուրախացել, զվարճացել և ծիծաղել:

11. Չեք գնահատել ձեր ընկերներին և քիչ եք նրանց հետ ժամանակ անցկացրել:

12. Եղել եք չափազանց խանդոտ, նեղացկոտ, հիշաչար և կասկածամիտ:

13. Չափազանց հիվանդագին եք ընդունել շրջապատող մարդկանց քննադատությունները, արարքներն ու բառերը:

14. Հաճախ եք կասկածել և թերագնահատել ինքներդ ձեզ:

15. Խելագար արարքներ ձեզ թույլ չեք տվել և մարտահրավեր չեք նետել հանգամանքներին: Չեք պայքարել և հանձնվել եք:

16. Մոռացել եք մանկական երազանքների և հետաքրքրությունների մասին և չեք զարգացրել ձեր տաղանդը:

17. Քիչ եք ճանապարհորդել և քիչ եք նոր վայրեր բացահայտել:

18. Չափից շատ եք վախեցել և կախված եղել ուրիշների կարծիքից:

19. Մեծ նշանակություն եք տվել նյութականին: Մեծ ուժեր և ժամանակ եք ծախսել նորաձև որևէ բրենդային իր ձեռք բերելու համար:

20. Չեք արել ամենակարևորը: Ապրել եք կյանքը առանց իմաստի:

Քանի դեռ ծերությունը չի թակել ձեր դուռը՝ թույլ տվեք ձեզ ապրել այս կյանքը երջանիկ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag