fbpx

Նիկոլա Տեսլա։ Քիչ հայտնի փաստեր հանճարեղ գիտնականի կյանքից

Նիկոլա Տեսլան՝ հանճարեղ գյուտարար և բավական էքսցենտրիկ անձնավորություն էր։ Իսկ ի՞նչ գիտենք, կամ հակառակը՝ չգիտենք այս յուրահատուկ մարդու մասին, ով միանշանակ հաղթահարել էր ժամանակը։

1. Տեսլան ծնվել է կայծակի ժամանակ

Անվանեք դա համընկնում, աստվածային նշան կամ հաջողություն, բայց պատմությունն ասում է, որ Տեսլան ծնվել է կայծակի ժամանակ։ Դա 1856թ. հուլիսի 10-ի գիշերն էր և մանկաբարձուհին, ով ընդունում էր ծնունդը, դա համարեց վատ նշան և հայտարարեց, որ երեխան կլինի խավարի երեխա։ Տեսլայի մայրը առարկեց. «Ոչ, նա կլինի լույսի որդին»։

2. Նա օրական քնում էր 2 ժամից ոչ ավել

Բոլորովին ոչ բոլորին է հարկավոր 8 ժամյա քունը, որպեսզի ֆորմայի մեջ լինել։ Տեսլան պնդում էր, որ օրվա մեջ արթուն է 22 ժամ, իսկ քնի համար նրան բավական է 2 ժամը։ Մի անգամ գիտնականը այնքան էր տարված լաբորատորիայում ուսումնասիրություններով, որ առանց քուն և հանգստի աշխատեց 84 ժամ։

3. Նիկոլա Տեսլան ամեն օր վիսկի էր խմում

Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ Տեսլան ամեն օր վիսկի էր խմում, կարծելով, որ այն կերկարեցնի իր կյանքը մինչև 150 տարի։ Նա այդ ըմպելիքը համարում էր կազդուրիչ, երիտասարդություն պահպանող և կյանքը երկարեցնող։ Նա ստիպված էր վիսկիից հրաժարվել Առաջին համաշխարհայինի ժամանակ, երբ արգելվեց ալկոհոլային խմիչքները։ Հետզհետե Տեսլան իր սննդակարգից վերացրեց բոլոր ըմպելիքները, բացի ջրից և կաթից։

4. Նիկոլա Տեսլան ամուսնացած չէր և նույնիսկ սիրահարված չէր, սակայն նա ուներ բազում երկրպագուհիներ

Ասում են, որ ամեն հաջողակ տղամարդու մեջքին կին է կանգնած։ Սակայն Նիկոլա Տեսլան բացառություն էր։ Նա ամուսնացած չէր և չուներ լուրջ սիրային հարաբերություններ, քանի որ համարում էր, որ ամուսնությունը (նաև սեքսը) սահմանափակում են իր տաղանդը։ Սակայն կյանքի վերջում Տեսլան մի լրագրողի խոստովանում է. «Երբեմն ես զգում եմ, որ մնալով ամուրի, ես չափազանց մեծ զոհ մատուցեցի աշխատանքին»։

5. Տեսլան ենթադրում էր, որ ապագայում կանայք կգերակայեն տղամարդկանց վրա

Նա ոչ միայն գիտնական, ինժեներ, մեխանիկ, ֆիզիկոս և ֆուտուրիստ էր, այլ նաև աջակցում էր ֆեմինիզմը։ Նա ուներ հստակ տեսակետ, որ կանայք՝ հասարակություն կառուցողներն են, և շուտով կգա նոր սեքսուալ կարգ, որտեղ կանայք կղեկավարեն։

6. Տեսլան առաջ բերեց փոփոխական հոսանքի միտքը, սակայն այն ժամանակ դա չընդունվեց

Այն, որ պատմաբաններն անվանում են «հոսանքի պատերազմ»՝ Տեսլայի հակառակորդն էր Թոմաս Էդիսոնը՝ երկուսն էլ առաջարկեցին հաստատուն և փոփոխական հոսանքների միտքը։ Տեսլան առաջ էր տանում փոփոխական հոսանքի միքտը, Էդիսոնը՝ հաստատուն։ Ժամանակակիցները նախապատվությունը տվեցին Էդիսոնի առաջարկած մտքին։

7. Տեսլան կանխատեսել էր ինտերնետի հայտնվելը

Տեսլան ասում էր, որ ապագայում բոլոր տներում կլինի անլար կապի գլոբալ համակարգ։ Նա բացարձակ վստահ էր այդ նախագծի վրա, այնքան, որ դա առաջարկեց մի հայտնի բանկիր Ջոն Մորգանին։ Տեսլան տեսնում էր այդ կապի համակարգը, որպես հեռախոսային հաղորդագրությունների փոխանցման, նորությունների հեռարձակման, երաժշտության և նույնսիկ ամբողջ աշխարհով լուսանկարների փոխանակման միջոց։

8. Նիկոլա Տեսլան անընդհատ կերակրում և բուժում էր աղավնիներին

Իր բազմաթիվ տարօրինակ սովորությունների հետ, օրինակ ընթրիք ուղիղ 20։10 կամ քնելուց առաջ ոտքերի մատների հարյուրանգամյա շփում, Տեսլան նաև քնքշորեն հոգ էր տանում աղավնիների մասին։ Ամեն օր, զբոսայգում նա կերակրում էր աղավնիներին, վիրավոր թռչուններին բերում էր իր տուն և բուժում։ Մի անգամ նա մոտ 2000 դոլար է ծախսում, որպեսզի բուժի աղավնու կոտրված թևն ու ոտքը։

9. Տեսլան հանցագործների և հոգեկան հիվանդների ստերիլիզացման կողմնակիցն էր

Տեսլայի մոտ մտքեր էին ծնվում նաև մարդկության ապագայի վերաբերյալ։ Նա առաջարկում է Եվգենիկա՝ ղեկավարվող աճեցման ճանապարհով բնակչության բարելավման գիտություն։ Տեսլայի խոսքերով, 2100 թվականին պետք է լինեն միայն «ցանկալի ծնողներ», ովքեր համապատասխանում են երեխայի ծնվելու համար։ Նա պնդում էր, որ պետք է ստերիլիզացնել հանցագործներին և մարդկանց, ովքեր տառապում են հոգեկան շեղումներով։

10. Սիլիկոնե հովիտում կանգնեցված է Տեսլայի հուշարձանը, որն անվճար Wi-Fi է տարածում

2013թ. Սիլիկոնե հովիտում կանգնեցվեց Տեսլայի հուշարձանը, որն անվճար Wi-Fi է տարածում։ Հուշարձանում նաև թաքցված է ժամանակի պարկուճ, որը պետք է բացել միայն 2043թ.։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նիկոլա Տեսլա։ Քիչ հայտնի փաստեր հանճարեղ գիտնականի կյանքից
«Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»: Մեջբերումներ Մեծն ՆԺԴԵՀԻՑ