fbpx

Աշխարհի ամենա-ամենաները

Եվ կրկին հետաքրքիր փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին.

Աշխարհի ամենամեծ թիթեռը

Աշխարհի ամենամեծ թիթեռներն Pavlinoglazki Atlas թիթեռներն են: Թիթեռի այս արտասովոր տեսակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս թիթեռների թևերի բացվածքը 26.2 սմ է:

Աշխարհի ամենամեծ թիթեռն իր անվանումն ստացել է գեղեցիկ ու անկրկնելի նախշերի համար: Թիթեռի արտաքին տեսքն այնքան ապշեցուցիչ է, որ դրան Չինաստանում հաճախ անվանում են «օձի գլուխ»:

Այս խոշոր թիթեռը վատ է թռչում և ունի առավելագույնը երկու շաբաթվա կյանք: «Ատլաս» թիթեռները հիմնականում հանդիպում են Հարավ-արևելյան Ասիայի արևադարձային անտառներում, սնվում է ծառի տերևներով և թփուտներով:

Աշխարհի ամենափոքր քաղաքը

Աշխարհի ամենափոքր քաղաքը Խորվաթիայի Խում քաղաքն է:

Այս քաղաքում ապրում է մոտավորապես 17 մարդ: Քաղաքն ունի միայն 1 խանութ, 1 մեծ և 1 փոքր եկեղեցի,  1 մառան: Այն ունի ավտոբուսի 1 ուղղություն, 2 փողոց, 13 տուն և գերեզմանատուն:

Աշխարհի ծաղկային ամենամեծ զբոսայգին

Աշխահում ծաղիկների ամենամեծ զբոսայգին, որը 70 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, գտնվում է Դուբայում։ Այգում հավաքված են ավելի քան 45 մլն տարբեր տեսակի ծաղիկներ, որոնցից շատերն առաջին անգամ են բերվել Պարսկական ծոց:

Զբոսայգին անվանել են «Ծաղիկների օազիս», քանի որ այնտեղ ներկայացված է բուսական աշխարհի գունային ողջ ներկապնակը։

Զբոսայգու արժանիքներից մեկը ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ Բեն Սուլթան Ալ Նախայանի՝ յոթ էմիրությունները խորհրդանշող հսկայական սրտերով շրջապատված դիմանկարն է:

Զբոսայգին համաշխարհային ճանաչում է վաստակել իր 10 մետրանոց բուրգի և ծաղիկներից պատրաստված 800 մ երկարությամբ ու 3 մ բարձրությամբ պատի շնորհիվ:

Աշխարհի ամենափոքրիկ շունը

Աշխարհի ամենափոքրիկ շունը չիխուախուա տեսակի Ջեք Ռասելն է: Վերջինիս երկարությունը քթի ծայրից մինչ պոչի ծայրը 12 սմ է: Շունը կշռում է 100 գրամ:

Աշխարհի ամենամեծ ջութակը

Աշխարհի ամենամեծ ջութակը պատրաստել են Գերմանիայի Ֆոգտլանդ քաղաքի վարպետները: Ջութակի երկարությունը 4,27 մետր է, լայնությունը` 1,37 մետր:

Գործիքը 7 անգամ մեծ է օրիգինալից և այն նվագելու համար սովորական փայտիկը հարմար չէ: Հատուկ այդ ջութակի համար պատրաստված փայտիկը 5,18 մետր երկարություն ունի:

 Այդ երաժշտական գործիքը նվագելու համար անհրաժեշտ է երեք մարդ: Մեկը բռնում է գործիքը և սեղմում լարերը, իսկ մյուս երկուսը շարժում են հսկա փայտիկը:

 Աշխարհի ամենամեծ բուսաբանական այգին

Չինաստանում գտնվող դեղաբույսերով հարուստ բուսաբանական այգին պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենամեծ այգի: 200 հա տարածության վրա աճում է ավելի քան 6 հազար տարբեր դեղաբույս, այդ թվում՝ 100 անհետացող տեսակ, 30՝ վերջերս հայտնաբերած:

Ըստ այգու ներկայացուցիչների` այգու ղեկավարությունը նախատեսում է մոտ ժամանակներում վերածել այն դեղաբույսերի պաշտպանության միջազգային կենտրոնի: Դրա հիման վրա էլ կձևավորվի նաև չինական ավանդական բժշկության կենտրոն:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag