fbpx

Վատ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են լուսանկարներ մարզասրահից

Յուրաքանչյուրիս մոտ էլ կգտնվի ընկեր, ընկերուհի կամ ծանոթ ովքեր սիրում են իրենց սոցիալական ցանցի էջում հրապարակել լուսանկարներ մարզասրահից: Դրանք կարող են լինել լուսանկարներ «իրադարձության վայրից», անմիջապես մարզասարքի վրա, հայելու մոտ կամ էլ համեստորեն ցուցադրելով պրոգրեսը (տեսեք, թե ինչի եմ հասել): Այդ կատեգորիային կարելի է դասել նաև ԱԱԿ-ներին, ովքեր հրապարակում են նախաճաշ, ճաշ և ընթրիք, ֆիտոնյաշերին և այլն:

Հոգեբան Տարա Մարշալը այդպիսի վարքը բացատրում է հետևյալ կերպ. «Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ ըստ նրա սոցիալական ցանցի էջի: Այսպես օրինակ, ստատուսը շատ հաճախ մերկացնում է բնավորության գծերը: Իսկ ահա մարդիկ, ում լուսանկարները պտտվում են ֆիթնեսի, ճիշտ սնունդի, դիետաների և դրա հետ կապված պրոգրեսի շուրջ՝ ամենից հաճախ նարցիսներ են»:

Որովհետև ամենակարևորը, ինչի համար հրապարակվում են այդպիսի լուսանկարներ՝ ստանալ լսարանի հավանությունը և ամրացնել մոտիվացիան: Բնականաբար նրանց համար մեծ նշանակություն ունի լուսանկարի լայքերի թիվը: Եվ նարցիսները իրոք ստանում են և լայքեր և մեկնաբանություններ…

Սակայն պետք չէ այդ ամենով գայթակղվել: Այդ նույն ընկերները որ լայքեր և մեկնաբանություններ են թողնում, ծածուկ նախանձում կամ չեն խրախուսում այդպիսի լուսանկարները:

Սոց.ցանցային բնակիչները ունեն նաև այլ սովորություններ.

  • Նրանք, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական, գիտնականների կարծիքով ավելի հաճախ հրապարակում են լուսանկարներ սիրելի մարդու հետ:
  • Ազնիվ և բարեխիղճ մարդիկ ավելի շուտ կհրապարակեն երեխաների, բարի գործերի և այլնի հետ կապված հուզիչ նորություններ:

Եթե դուք պատկանում եք այն դասին, ովքեր կիսվում են այդպիսի լուսանկարներով, ուղղակի հիշեք՝ կյանքը չի սահմանափակվում սոցիալական ցանցերով և իսկական աջակցությունը, սերը և ընկերությունը բոլորովին էլ լայքերի քանակով չի չափվում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վատ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են լուսանկարներ մարզասրահից
10 խորիմաստ մտքեր սեփական ուժերին հավատալու և երազանքներն իրագործելու մասին