Հասունանում են բոլորը՝ դուր է գալիս դա ձեզ, թե ոչ: Ժամանակն իր անգին դասերն է տալիս (նույնիսկ այնպիսիք, որոնք չեն մտնում ձեր պլանների մեջ): Մենք դառնում ենք ավելի իմաստուն, խելացի և ուժեղ:
Հասունությունը կարծես հատուկ մակարդակ լինի (ինչպես խաղերում), որը թույլ է տալիս ապրել կոպիտ և դաժան պայմաններում՝ չշեղվելով ճանապարհից: Տղամարդկանց համար այդ վիճակն ունի առաջնահերթ կարևորություն, չէ՞ որ նրանք են իրենց ետևից տանում աշխարհը:
Տղամարդիկ, եթե դուք այս ցուցակից թեկուզ մեկ բան անում եք, հնարավոր է, ժամանակն է վերանայել ձեր կյանքը: Ժամանակն է հասունանալու:
1. Հասուն տղամարդիկ առաջին տեղում չեն դասում երեկույթները
Նրանք գիտեն ինչ բան է պարտականություն ասվածը՝ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան ընկերների հետ պարապ ժամանակ անցկացնելը: Զվարճանքի համար միշտ էլ համապատասխան ժամանակ և վայր կգտնվի: Այդ պատճառով, երեկոյան նրանք չեն հարբում մինչև ուշաթափություն՝ իմանալով, որ վաղը կարևոր հանդիպում ունեն:
Կարողանալ դասակարգել ըստ առաջնահերթույունների աշխատանքն ու զվարճանքը՝ շատ կարևոր է:
2.Նրանց համար ընկերները շատ ավելի կարևոր չեն, որքան կյանքի ուղեկցուհին
Հասուն տղամարդը վերաբերվում է իր կնոջը ինչպես թագուհու: Նա գնահատում է կնոջ ներկայությունը և գիտի, որ ոչ մեկ չի կարող իր թագուհու հետ մրցակցել: Կարելի՞ է արդյոք ստիպել սեփական կնոջը իրեն երկրորդական զգալ: Իհարկե ոչ:
3. Նրանց մոտ երբեք ծնողների արժեզրկում չի լինում
Կարոտել հորը և մորը՝ շատ նորմալ է: Նրանց հետ շփվելու համար ամեն ջանք գործադրելը՝ նույնպես:
Հասուն տղամարդիկ հասկանում են, որ դաստիարակությունը՝ դժվար գործ է: Եվ նրանք անսահման երախտապարտ են ծնողներին (և ապացուցում են դա գործով) այն բանի համար, թե որքան ջանք են նրանք թափել:
4. Նրանք չեն փորձում տպավորել ինչ-որ մեկին
Անձնական նպատակներ, երազանքներ և ձգտումներ՝ ահա թե որն է կարևոր:
Հասուն տղամարդը ինքն է նշանակում իր հաջողությանը հասնելու չափորոշիչները: Նա չի պատրաստվում ծախսել իր կյանքը, փորձելով ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել: Կյանքը՝ նրա բացարձակ պատասխանատվությունն է:
5. Նրանք կառավարում են իրենց էմոցիաները (հատկապես բացասական)
Նրանք մարդիկ են, ովքեր պրոբլեմները լուծելու համար դիմում են իրենց ինտելեկտուալ և վերլուծական ունակություններին: Նրանք թույլ չեն տալիս զգացմունքներին կամ էմոցիաներին կառավարել իրենց: Բոլոր պրոբլեմները լուծվում են խելքով, չէ՞ որ հասկանալի է, որ բարկության նոպաները կարող են տխուր ավարտին բերել:
6. Նրանք պրոբլեմներ չեն հավաքում
Հետաձգել գործերը՝ վատ միտք է: Հասուն տղամարդիկ դրանց հետ «պայքարում են»՝ ստանալուն պես: Չեն հետաձգում վաղվա կամ երբեքի վրա: Ընդորում աշխատում է սկզբունքը. «Ես սկզբից լուծում եմ մի պրոբլեմը, հետո անցնում մյուսին»:
7. Նրանք չեն հրաժարվում իրենց պարտականություններից
Եվ չեն գցում դրանք ուրիշների վրա:
Այս մարդիկ երբեք չեն մեղադրում, այլ խիզախորեն խոստովանում են իրենց սխալներն ու թերությունները: Որովհետև նրանք գիտեն՝ այսօրվա անհաջողությունը՝ հնարավորություն է վաղը ավելի լավը դառնալու համար:
8. Նրանք չեն ապրում հանգստյան օրից հանգստյան օր
Որովհետև հասուն տղամարդիկ գիտեն, որ արժեքավոր է ամեն օրը: Ամեն րոպեն՝ անկրկնելի է և բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում:
Նրանք գիտեն, որ ծանր աշխատանքը՝ վաղվա ճոխ կյանքի երաշխիքն է:
9. Նրանց համար ընկերների քանակը նշանակություն չունի
Այդ դեպքում ինչո՞ւ ձեռք բերել հսկայական սոցիալական շրջապատ: Պետք են միայն այն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել:
10. Նրանց համար պլանները՝ հիմարություն չեն
Հասուն տղամարդիկ ունեն հեռակա նպատակներ: Նրան ուղղակի չեն ապրում այստեղ և հիմա: Նրանք չեն գործում իմպուլսիվ՝ չմտածելով հետևանքների մասին: Այլ մտածում են ապագայի մասին՝ ձգտելով իրականացնել երազանքները և հասնել նպատակներին:
Ամբիցիաներն ու մանրուքները՝ կարևոր են: