fbpx

Իսպանական իմաստություն: Ասացվածքներ

Միջերկրածովյան բնակիչների իմաստությունը ժողովրդական ասացվածքներում:

Իսպանացիները՝ ամենակենսուրախ և սիրառատ ազգերից են: Իսպանացիների էներգիան ուղղակի դուրս է ժայթքում, նրանք միշտ փնտրում են հաճույքներ, ինչ-որ նոր կամ հետաքրքիր բան: Նրանք անկանխատեսելի են, տաքարյուն և կարող են անընդհատ փոխել իրենց կարծիքը: Բայց այն, ինչ կարող ենք մենք նրանցից սովորել՝ թե ինչպես սիրել կյանքը իր բոլոր դրսևորումներով և վայելել նրա ամեն մի պահը:

Միջերկրածովյան բնակիչների իմաստությունը ժողովրդական ասացվածքներում

1. Երեք «շատ» և երեք «քիչ» կործանում են մարդուն՝ շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ արժենալ, շատ ծախսել և քիչ ունենալ:

2. Ով բամբասում է ձեզ հետ, նա նաև բամբասում է ձեր մասին:

3. Աստծուն խնդրիր, բայց ինքդ էլ գործիր:

4. Մարդիկ շատ են, անհատներն են քիչ:

5. Սովորությունները՝ սկզբից սարդոստային են, իսկ հետո ամուր ցանց:

6. Խեթկան կովին Աստված կոտոշներ չի տալիս:

7. Պարտք տալ՝ ընկերոջը կորցնել:

8. Յուրաքանչյուր հրաշք տևում է 2-3 ժամ:

9. Արտաքինը խաբուսիկ է, իսկ նոր ընկերը՝ անհուսալի:

10. Դատարկ տակառում զրնգոցը շատ է:

11. Թե ինչն այնպես չէ՝ կհուշի թշնամին:

12. Ոսկին նույնիսկ ցեխի մեջ է պսպղում:

13. «Չարչարվում ենք», – տզզում էր ճանճը եզան ականջից:

14. Ուրիշի ձեռքում հացի կտորը միշտ էլ ավելի մեծ է:

15. Որտեղ փշեր՝ այնտեղ և վարդ:

16. Ոչ մեկ չի հիշի Սուրբ Վարվարային, քանի չի բղավել ամպրոպը:

17. Լավ թիկնոցի տակ յուրաքանչյուր մեղք էլ ներվում է:

18. Մինչև լռակյացը ճմրթվում է, հիմարը ամեն ինչին հասնում է:

19. Խնդրիր Աստծուն, բայց ոչ այդքան շատ:

20. Որքան խմել ես, այնքան էլ փսխել ես:

21. Որքան շատ է շահույթը, այնքան շատ է հոգսը:

22. Մայր տնտեսուհու դուստրերը ծույլ են:

23. Հիվանդանալով ես հասկանում, թե ով է ավելի շատ սիրում:

24. Որքան բռունցքն ամուր է, այնքան հեշտ է կյանքում:

25. Ինչ աղքատը, ինչ կարդինալը՝ նույն վերջաբանն է:

26. Ինչ հայտնի է երեքին՝ դա հայտնի է ամենքին:

27. Կյանքում չսխալվես՝ ոչնչի չես հասնի:

28. Գույնը նախանձ ունենար՝ աշխարհը կսևանար:

29. Թեթևից թեթև է գերանը եթե անհրաժեշտ է այն:

30. Մի դատիր խիստ ոզնուն՝ նա նույնպես Աստծուց է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Իսպանական իմաստություն: Ասացվածքներ
Չիկագոյի ավտոշոուն լուսանկարներով