fbpx

Դասեր, որ կարող են մեզ տալ փոքրիկ երեխաները

Երբ տանը հայտնվնում է փոքրիկ՝ դա միշտ էլ ուրախություն է, ոգեշնչում, և անհանգստություն, և բազում նոր բացահայտումներ ամբողջ ընտանիքի համար: Համարվում է, որ ծնողի խնդիրն է՝ ձևավորել արժանի անձ: Ոմանք, երևի, նկատել են, որ երեխաները այս աշխարհ են գալիս կարծես արդեն ինչ-որ գիտելիքներով: Հաճախ երիտասարդ մայրը գիտակցում է, որ իր փոքրիկը՝ իսկական ուսուցիչ է: Եկեք մի փոքր մտորենք, ի՞նչ է մեզ սովորեցնում փոքրիկ երեխան:

1. Ինքնատիրապետում և համբերատարություն

Դա առաջինն է, առանց որի դաստիարակությունն անհնար կլինի: Ձեր երեխայի հետ սովորելով այս հմտությունները՝ դուք դառնում եք համբերատար կյանքում: Շատերն են հիշում արտահայտությունները. «երեխայի արարքին արձագանքում ենք մինչև 10 հաշվելուց հետո», «երբ դժվար է՝ պետք է ժպտալ»: Սրանք լավ վարժություններ են ինքներդ ձեզ դաստիարակելու համար: Չունենալով ինքնատիրապետման և համբերատարության սովորույթներ, մենք կբարկանանք մեր սիրելի երեխայի վրա, ինչը կբերի արցունքներ և վիրավորանք: Իսկ ո՞ր ծնողն է դա ուզում:

2. Նախորոք մի կանխատեսեք

Երեխաները սովորեցնում են ծնողներին պլաններ չկազմել հեռավոր ապագայի համար: Ցավոք մրսածությունն ու այլ հիվանդություններ մեր կյանք են ներխուժում անսպասելիորեն: Երեխաներն ու իրենց ցանկությունները՝ ընդհանրապես անկանխատեսելի են: Երեխաները չեն թողնում մեզ թուլանալ՝ դրանով դաստիարակելով մեր մեջ այնպիսի որակ՝ ինչպիսին է սթրեսադիմացկունությունը, որը, համաձայնվեք, արդի կյանքում շատ կարևոր է: Պետք է նշել, որ որպես հետևանք, մեծահասակների մոտ փոխվում է նաև վերաբերմունքը հանգստի հանդեպ: Այժմ նրա մոտ «փոխվում է ճաշակը» և ծնողները ավելի շատ են սկսում գնահատել ազատ ժամանակը: Սակայն հանգիստն ու ծնող լինելը՝ առանձին թեմա է:

3. Կենսասիրություն

Բոլորն էլ գիտեն, որ երեխաները՝ բարություն են, շփվելով նրանց հետ՝ դառնում ես ավելի ուրախ: Այս փոքրիկ արարծները ուրախ են առավոտից երեկո: Դժվար չէ նկատել, որ հաճախ փոքրիկը շատ ավելի իմաստուն է, քան մենք՝ մեծահասակներս: Մեզ տխրեցնում են մանրուքները և մենք նյարդայնանում ենք այդ առումով: Բայց մենք չենք մտորում, թե որքան լուրջ է այն, ինչ մեզ տխրեցնում է: մենք չափազանցեցնում ենք մեր պրոբլեմները, չնկատելով, որ հաճախ դատարկ անհանգստություններով անցնում է անգին կյանքը: Նույն ժամանակ երեխաները իսկականից գնահատում են կյանքը, այդ պրոցեսը և կյանքի ամեն ակնթարթ:

4. Տնտեսվարություն և խոհարարական հմտություններ

Փոքրիկ երեխան սովորեցնում է իր մայրիկին լինել իսկական տնտեսուհի: Չէ՞ որ տանը, որտեղ մեծանում է փոքրիկը՝ պետք է միշտ մաքուր և հարմարավետ լինի: Իսկ մայրիները միշտ ուզում են դուր գալ փոքրիկներին՝ պատրաստելով համեղ որևէ կերակրատեսակ: Այնպես որ կանայք դառնում են իսկական պրոֆեսորներ մանկական սննդի հարցում:

5. Բժշկական գիտելիքներ

Մայրիկը պետք է միշտ ուշադիր լինի, երբ փոքրիկը հիվանդանում է: Այսուհետ նա պետք է իմանա ինչպես պահել դեղերը, ինչ միջոց կիրառել, որպեսզի երեխան բուժվի: Նաև ծնողների մերսողի հմտություններ են ձեռք բերում:

6. Կրեատիվ

Տարբեր հագուստներ մանկապարտեզի համար, ամանորյա կոստյումներ, տոնական նկարազարդումներ և ուղղակի ամենօրյա խաղեր՝ այս ամենի մեջ է ներքաշվում ծնողը փոքրիկի ծնվելուց գրեթե անմիջապես հետո: Մայրիկն ու հայրիկը սովորեցնում են երեխային քանդակել, նկարել և համադրել գույները, հավաքել փազլներ և շատ այլ բաներ: Իսկ այդ պրոցեսի ընթացքում արթանանում է նաև հենց իրենց ստեղծագործական ունակությունները:

7. Խորամանկություն և դերասանական վարպետություն

Որքան էլ դա զարմանալի է, եթե մայրը բնույթով վատ դերասանուհի է, երեխայի հետ նա կսովորի այդ արվեստին: Որքա՞ն հաճախ նա պետք է խաղա կարմիր գլխարկի, փիսիկի կամ ձիու դերը՝ խաղալով երեխայի հետ: Իսկ պատահում են նաև պահեր, երբ շատ դժվար է լինում  2-3 տարեկան երեխային համոզել զբոսանքից վերադառնալ տուն: Ստիպված ես լինում որոշակի խորամանկությունների գնալ:

8. Սեր

Ոմանք երեխայի հայտնվելուն պես են սկսում հասկանալ, որ այլ մարդիկ՝ ներքուստ նույնպես երեխաներ են: Մենք սկսում ենք ավելի համբերատար վերաբերվել մեր ծնողներին և շրջապատող մարդկանց: Սերը սեփական երեխայի հանդեպ պրոյեկցվում է աշխարհին: Վերջիվերջո մայրիկը հոգով նույնպես երեխա է: Այս փաստը հասկանալը օգնում է ավելի լավ կողմնորոշվել աշխարհում, որում ապրում է փոքրիկը:

Այսպիսով, կարելի է ասել, որ երեխաները ամեն ինչ մեր կյանքում իրենց տեղն են գցում: Իսկ ժամանակը, որ ծնողները անց են կացնում իրենց երեխաների հետ, կարելի է համարել յուրահատուկ դպրոց, որում նրանք ձեռք են բերում բազում օգտակար գիտելիքներ, հմտություններ և ինքնակատարելագործվում են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դասեր, որ կարող են մեզ տալ փոքրիկ երեխաները
Կանացի վարքագծում ինչպիսի տարօրինակություններն են դուր գալիս տղամարդկանց