fbpx

Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ, որոնք հաճախ են լացում՝ շատ ուժեղ են

Ահա 4 պատճառ, թե ինչու պետք է ձեզ թույլ տաք լացել.

1. Արցունքները հանում են լարվածությունը

30 տարի առաջ կենսաքիմիկոս Ալեքս Գեթսը հայտնաբերեց, որ էմոցիոնալ արցունքները իրենց մեջ ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան ոչ էմոցիոնալ արցունքները (օրինակ սոխ կտրատելուց առաջացած արցունքները), ինչը վկայում է այն մասին, որ կարևոր ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, երբ մենք լացում ենք։

Նա արտահայտեց դա այսպես. «Արցունքները ծառայում են կարևոր նպատակի համար։ Էմոցիոնալ արցունքները, որոնք թափվում են ուժեղ զգացմունքի պահին, իրենց մեջ կրում են սթրեսային հորմոններ և իրենցից ներկայացնում են սթրեսից ազատվելու միջոց։ Նույնիսկ եթե ամաչում եք լացելուց, դա վկայում է այն մասին, որ դուք հասել եք սթրեսի այնպիսի մակարդակի, որը մեծ վնաս է հասցնում ձեր առողջությանը»։

Էմոցիոնալ լացի ֆիզիկական պրոցեսը իր մեջ ներառում է մկանային սպազմեր, արագ շնչառություն և արցուքներ, որոնք անընդհատ շատանում են, իսկ հետո հետզհետե պակասում։ Այդ պրոցեսի ընթացքում մարմինը լարվում է, իսկ հետո թուլանում է՝ թողնելով տպավորություն, կարծես ազատվել ես կապանքներից, իսկ սթրեսն ու դրա ֆիզիոլոգիական ախտանիշները ցրվում են։

2. Արցունքները կառուցում են հոգու ամրությունը

Լացը՝ սեփական էմոցիաները հաստատելու և դրանց անմիջապես դեմքին նայելու միջոց է։ Նեգատիվ զգացմունքներից խուսափումը կամ անտեսումը կարող է մեծ վնաս հասցնել ձեր հոգեկան առողջությանը և կարող է առաջ բերել տագնապ և դեպրեսային խանգարում։ Կամ, արցունքների փոխարեն դուք կարող եք օգտագործել հաղթահարման շատ ավելի պակաս արդյունավետ մեխանիզմներ, ներառյալ ալկոհոլ, թմրանյութեր և այլ անառողջ և վնասակար միջոցներ։ Ինչը բնականաբար հիմարություն է։

3. Լացը օգնում է հաղթահարել դժվարությունները և բուժվել

Բորնմուտյան համալսարանից պրոֆեսոր  Ռոջեր Բեյքերը գտնում է, որ լացը՝ դժբախտության վերածումն է որևէ նյութականի, և այդ պրոցեսը նվազեցնում է զայրույթի զգացողությունը։ Ենթադրվում է, որ երբ դուք լացում եք էմոցիոնալ պատճառներով, դուք խթանում եք էմոցիոնալ բուժման պրոցեսը։

Արցունքները օգնում են ձեզ դուրս մղել և խորհրդանշել հոգեկան ցավը ֆիզիկական ձևով։ Ձեր արցունքները օգնում են ձեզ վերականգնվել։

4. Լացը ամրացնում է հարաբերությունները և նպաստում դրանց զարգացմանը

Արցունքները՝ դրական ներկայացումն են այն բանի, թե ով ենք մենք։ Մեր արցունքները ցուցադրում են մեր խորը էմոցիոնալ կապը մեր աշխպարհի հետ և ցույց տալիս, որ մենք հոգ ենք տանում ինչ-որ բանի մասին։

Լացը մարդկանց առջև՝ բացահայտում է ձեր էմոցիոնալ խոցելիությունը և թույլ է տալիս տեսնել որ ձեր էմոցիոնալ պաշտպանը չի աշխատում։ Առավել դժվար և դժբախտ պահերի լացը քանդում է էմոցիոնալ պատերը և ազատություն տալիս ուրիշներին ինքնաարտահայտվելու։

Լացի գիտական ապացույցը ստիպում է, որպեսզի մենք մեզ ավելի լավ զգանք։ Ոչ, դա չի լուծի ձեր պրոբլեմները, չի փոխի իրավիճակը կամ ետ չի վերադարձնի մարդկանց ձեր կյանք։ Բայց դա ձեզ էմոցիոնալ ելք կտա, որը սկսում է բուժմամբ, սթրեսերի հեռացմամբ, դարձնում է ձեզ ավելի խելացի և նպաստում փոխհարաբերությունների զարգացմանը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ, որոնք հաճախ են լացում՝ շատ ուժեղ են
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որ ամենավատ բնավորությունն ունեն