fbpx

8 օրգան, որոնց նշանակության մասին շատերը չգիտեն

Մարդն իրենից հանելուկ է ներկայացնում՝ ոչ պակաս տիեզերքից: Նույնիսկ այսօր, երբ մենք, թվում էր թե, պետք է ամբողջությամբ իմանայինք մեր մարմնի բոլոր ֆունկցիաները: Գիտնականներն ու բժիշկները մինչ այսօր գլուխ են կոտրում որոշ օրգանների շուրջ: Ահա օրինակ, օրգանիզմի այս գաղտնիքների մասին դուք հաստատ չեք իմանա:

Մակուղեղ (էպիֆիզ)

Այն նույն երրորդ աչքը, որի մասին այդքան շատ են սիրում խոսել էքստրասենսների և կախարդների սիրահարները: Իրականում այդ օրգանը մեզ հարկավոր է մելատոնին արտադրելու համար, որը կարգավորում է օրական ռիթմերը: Իսկ ահա որոշ սողունների և ձկների մոտ էպիֆիզի փոխարեն այսպես կոչված գագաթային աչքն է, որն ընկալում է լույսի ինտենսիվությունը:

Պոչուկ

Պոչուկը բոլորովին էլ թերաճ և անպետք օրգան չէ: Իրականում, շատ վաղուց նրա փոխարեն պոչ է եղել, իսկ այժմ նրան են միանում բազմաթիվ մկաններ և հյուսվածքներ, որոնք անմիջապես ազդեցություն ունեն միզասեռական համակարգի վրա:

Կույրաղիք

Երկար ժամանակ համարվում էր, որ կույրաղիքը թերզարգացած և այդ պատճառով անպետք օրգան է: ԱՄՆ-ում նույնիսկ նորաձև էր դարձել նորածինների կույրաղիքի հեռացումը, մինչև պարզվեց որ այդպիսի երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում և շատ են հետ մնում իրենց հասակակիցներից՝ թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական զարգացման առումով: Հենց կույրաղիքում են բնակվում բազմաթիվ օգտակար մանրէներ և հենց այդ պատճառով, կույրաղիքը հեռացված մարդիկ պետք է զգույշ լինեն թունավորումներից: Վիրահատությունից հետո իմունիտետը նույնպես շատ է թուլանում:

Նշիկներ

Մեր քիթկոկորդում տեղակայված են լիմֆոիդ հյուսվածքների կուտակումներ՝ նշագեղձեր: Դա մանրէների և վիրուսների դեմ յուրատեսակ խոչընդոտ է: Երկար բորբոքումները նշիկները պաշտպաններից վեր են ածում ինֆեկցիայի աղբյուրի և այդ ժամանակ ստիպված դրանք հեռացվում են:

Փայծաղ

Ժամանակակից բժշկությունը մինչև այսօր չի պարզել փայծաղի հստակ նշանակությունը: Պարզ է միայն, որ հենց այդ օրգանն է արտադրում լիմֆոցիտներ և հակամարմիններ, քայքայում է հին էրոտրոցիտները և իրենից ներկայացնում է ֆիզիկական ակտիվության ժամանակ ազատարձակված արյան համար յուրատեսակ դեպո:

Քթի երկրորդային խոռոչներ

Բժիշկները ենթադրում են, որ քթի երկրորդային խոռոչները կարող են գործել որպես ռեզոնատոր՝ ազդելով մեր ձայնի ձևավորման վրա: Բացի դրանից դրանք իրենցից ներկայացնում են յուրատեսակ հակահարվածային բուֆեր՝ հարվածների դեպքում:

Տիմուս

Սա մարդու ամենահանելուկային և տարօրինակ օրգաններից մեկն է: T լիֆոցիտները, որոնք պայքարում են վիրուսների դեմ՝ արտադրվում է հենց այս օրգանի կողմից: Սակայն նրա ֆունկցիան հաստատուն չէ և հետզհետե նվազում է մինչև 30 տարեկան: Այդ պատճառով Տիմուսը հաճախ անվանում են երիտասարդության գեղձ:

Վոմերոնազալ օրգան

Տեսե՞լ եք թե ինչպես են կատուները բերանը բաց աչքերը հառում դեպի երկինք: Նրանք բոլորովին էլ չեն զարմանում տեսածով՝ վոմերազալ օրգանը կատուներին օգնում է զգալ ֆերոմոնները: Իսկ մարդու մոտ այդ օրգանը գործնականում զարգացած չէ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 օրգան, որոնց նշանակության մասին շատերը չգիտեն
Հանելուկ. Գտիր պանդային շների մեջ