Ինչի՞ց են վախենում կանայք։ Ի՞նչ վախեր են նրանց տանջում և ի՞նչն է հաճախ նրանց արարքների շարժառիթ հանդիսանում։ Ինչպե՞ս ճիշտ հասկանալ կնոջը՝ վախի տեսանկյունից։
Վախերը կանանց մոտ բազմաթիվ են և ահա դրանցից միայն մի քանիսը։
1. Կինը վախենում է մնալ միայնակ, չամուսնանալ
Դա հասկանալի է, չէ՞ որ նրան հենասյուն է հարկավոր, կյանքի պաշտպան, տղամարդկային ամուր ուս։ Դա ստիպում է նրան հետևել իր կազմվածքին, լավ տեսք ունենալ, երբեմն լինել ոչ այդքան պահանջկոտ տղամարդու ընտրության մեջ՝ հարմարվելով տղամարդուն։
2. Կինը վախենում է ժամանակին երեխա չունենալուց
Ինչը ստիպում է նրան որքան հնարավոր է շուտ ամուսնանալ (չէ՞ որ ծնելիության տարիքը սահմանափակ է), կամ երեխա ունենալ առանց ամուսնանալու:
3. Կինը վախենում է գիրանալուց
Այդ պատճառով տանջում է իրեն դիետաներով, այցելում է ֆիթնես ակումբներ, պարբերաբար կշռվում է:
4. Կինը կատեգորիկ կերպով չի ցանկանում ծերանալ
Այդ վախը կրկին անգամ ստիպում է նրան հետևել իրեն, օգտվել կոսմետիկայից, այցելել մերսումների, թաքցնել կամ նվազեցնել սեփական տարիքը:
5. Կինը վախենում է լինել ոչ գեղեցիկ
Դա ստիպում է նրան անել այն ամենը, ինչ շարադրված է վերևի երկու կետում, նաև հետևել նորաձևությանը, գեղեցիկ և նորաձև հագնվել:
6. Կինը վախենում է, որ տղամարդը կդադարի իրեն սիրել
Այդ պատճառով նա ջանում է լինել գեղեցիկ և բարեկազմ, նաև հարմարվում է տղամարդուն, գնում է զիջումների և փոխզիջումների, երբեմն նույնիսկ որոշ կանայք թույլ են տալիս իրենց նվաստացնել և վնասել:
7. Կինը վախենում է, որ իրեն կհեռացնեն աշխատանքից
Չէ՞ որ շատ հաճախ գործատուները գերադասում են տղամարդ աշխատող, ով չի գնա ֆիզ. արձակուրդ, կամ ստիպված չի լինի նստել հիվանդ երեխայի հետ և այլն: Այդ պատճառով հաճախ կինը իր կարծիքը չի հայտնում ղեկավարությանը, լռում է, փորձում է չխախտել կարգը, հստակ կատարում է իր պարտականությունները:
8. Կինը վախենում է, որ փող չի լինի
Այդ պատճառով է նա ամուր կառչած իր աշխատանքից կամ ամուսնուց (եթե նա աշխատում է), ձգտում է ամուսնանալ, վիճում է ամուսնու հետ, երբ փողը քիչ է, կառչում է յուրաքանչյուր ցածր վարձատրվող աշխատանքից:
Ահա այսպիսին են կնոջ հիմնական վախերը, որոնք պատճառ են նրա շատ արարքների: Բայց այս ամենի հետ մեկտեղ, պետք է սովորել լինել երջանիկ, հաղթահարել վախերը, լուծել պրոբլեմները և հաղթահարել դժվարությունները:
Ջանքեր գործադրեք, կառուցեք ձեր կյանքը, արեք այն ինչ կարող եք և ինչ ձեզնից է կախված: Եվ այդժամ ձեր կյանքը և արդյունքը ձեզ կուրախացնի: