fbpx

Այս 4 գրքերը կփոխեն Ձեր կյանքը

Գրքերն ունակ են փոխել կյանքը: Այս պնդման հետ համաձայն է Օպրա Ուինֆրին: Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը կազմել է չորս գրքից բաղկացած ցուցակ՝ գրքեր, որոնք ունակ են փոխել կյանքը: Ընդորում, ցուցակը ներկայացնելիս, Օպրան հիմնվել է ոչ այդքան իր նախասիրությունների, որքան հաջողակ և կայացած մարդկանց կարծիքների վրա:

«Լինկոլնի քաղաքական հանճարը»

Դ.Կ.Գուդվինի գրքում շարադրված են դրվագներ ԱՄՆ լեգենդար նախագահի կյանքից: Լինկոլնը օժտված էր ոչ սովորական բարոյական ուժով և բնավորության հզորությամբ: Նա հանճարեղ ղեկավար էր: Գուդվինի գիրքը ունակ է օգնել բոլոր նրանց, ով ցանկանում է բացել կամ զարգացնել սեփական բիզնեսը: Այս ստեղծագործությունը կարող է ծառայել որպես մենեջմենթի յուրատեսակ ձեռնարկ:

«Մտածիր դանդաղ… Որոշիր արագ»

Աշխարհահռչակ հոգեբան Դանիել Կանեմանը վերջերս բացահայտում է արել: Երկար ժամանակ համարվում էր, որ մարդը առողջ դատում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն տիրել էմոցիաները: Կանեմանը առաջ քաշեց բացարձակ հակառակ տեսակետը: «Մտածիր դանդաղ… Որոշիր արագ» գրքի հեղինակը ենթադրում է, որ մարդկանց սխալները պայմանավորված են մտածելակերպի մեխանիզմով: Կանեմանը իր բեսթսելեր դարձած ստեղծագործության մեջ նկարագրում է գիտակցության աշխատանքը՝ հաշվի առնելով սոցիալական հոգեբանության նորագույն բացահայտումները:

«Սկսիր գլխավորից»

Գերի Կելլերը՝ ամերիկացի գրող, բիզնեսմեն է: Մեծագույն հոլդինգի հիմնադիր: Նրա «Սկսիր գլխավորից» գիրքը ունակ է փոխարինել մենեջմենթի դասագրքերին և ցուցադրել դեպի նվիրական ցանկություն տանող ամենակարճ ճանապարհը: Ինչպե՞ս ազդել սեփական աշխատունակության վրա: Ո՞ր ֆակտորներն են բացասաբար ազդում արդյունավետության վրա: Կելլերի գիրքը հետաքրքիր է ոչ միայն բիզնեսմենների համար: Հաջողության գրավականը յուրաքանչյուր ոլորտում՝ առաջնահերթությունների ճիշտ դասակարգման և արդյունավետ աշխատելու ունակությունն է: Այն մասին, թե ինչպես ձեռք բերել այդ ունակությունները, պատմում է Գերի Կելլերը՝ անշարժ գույքի ոլորտի ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը:

«Սիդդհարթհա»

Եվ վերջապես այս ցուցակի չորորդ գիրքը՝ «Սիդդհարթհա» վեպը: Հերման Հեսսեի փիլիսոփայական ստեղծագործությունը՝ կյանքի, ընկերության և սիրո մասին պատմություն է: Գլխավոր միտքը կարելի է ձևակերպել այսպես. « Նպատակադրվել՝ կնշանակի որոնել: Որոնել՝ կնշանակի լինել ազատ»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս 4 գրքերը կփոխեն Ձեր կյանքը
Գլուխկոտրուկ 6 բաժակ՝ 140 IQ ունեցող մարդկանց համար: Իսկ դու կլուծե՞ս