Անհանգիստ քուն, գիշերային մղձավանջներ, անքնություն և ապնեա… : Եվ սա քնի հետ կապված պրոբլեմների ոչ ամբողջական ցուցակն է, որոնցից տառապում են ժամանակակից մարդիկ: Դրանց պատճառները բազմաթիվ են՝ սկսած սթրեսերից մինչև նստակյաց կյանք և սենյակի օդի ցածր որակը: Ամեն դեպքում գոյություն ունի քունը բարելավելու պարզ և անվտանգ միջոց: Ուղղակի տեղադրեք այս 5 բույսերից մեկը ննջարանում, և կնկատեք, որ ձեր քնի որակը զգալիորեն բարելավվել է:
Ալոե Վերա
Այս սենյակային բույսը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում՝ դրանով օգնում է պայքարել անքնության դեպ և բարելավել քնի որակը ընդհանուր առմամբ: ՆԱՍԱ-ն Ալոե Վերան ներառել է օդի որակը բարձրացնող լավագույն սենյակային բույսերի ցանկում:
Նարդոս
Այս բույսի հանգստացնող հատկությունները մարդկանց հայտնի են հարյուրամյակներ: Նարդոսի հոտը հանում է տագնապն ու սթրեսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն դանդաղեցնում է (և այդպիսով երկարեցնում է) քնի դանդաղ ֆազը և փոքրացնում է արագ քնի ֆազը, այդպիսով օգնելով օրգանիզմին ավելի հեշտ արթնանալ՝ ավելի կարճ ժամանակահատվածում:
Հասմիկ
Հասմիկի բույրը բարելավում է քնի որակը և օգնում է պայքարել տագնապի և սթրեսի դեմ: Այս բույսը օժտված է հանգստացնող հատկությամբ և նվազեցնում է ագրեսիան, իսկ հասմիկով թեյը ուղղակի հրաշալի համ ունի:
Անգլիական պատատուկ
Այս պատատվող բույսը շատ հեշտ է աճեցնել սենյակային պայմաններում: Այն զգալիորեն բարելավում է օդի որակը, քանի որ կլանում է տոքսինները և արտադրում թթվածին: Բացի դրանից, անգլիական պատատուկը նվազեցնում է օդում բորբոսի քանակը մինչև 94%:
Սանսեվիերիա (զոքանչի լեզու)
Այս շատ անքմահաճ բույսը լավ է նայվում յուրաքանչյուր ինտերիերում: Այն կլանում է տոքսիններն ու ածխաթթու գազը՝ ընդորում արտադրելով մեծ քանակությամբ թթվածին: Սանսեվիերիան հրաշալի ընտրություն է նրանց համար, ով ուզում է ազատվել քնի հետ կապված պրոբլեմներից և բարելավել տան ընդհանուր մթնոլորտը:
Բույսը տան մեջ՝ միշտ գեղեցիկ է և հարմարավետ, բայց եթե այն նաև մաքրում է օդը և ազատում քնի հետ կապված պրոբլեմներից՝ դա շատ ծանրակշիռ պատճառ է տան «կանաչապատման» համար: