fbpx

Պուբլիլիոս Սիրոս (Խրատանի)

Պուբլիլիոս Սիրոս (լատ.՝ Publilius կամ Publius Syrus), մ.թ.ա. առաջին դարում ապրած հռոմեացի բանաստեղծ, ծնունդով Ասորիքից։ Որպես ստրուկ բերվել է Հռոմ, որտեղ և հետագայում ազատություն է ստացել։ Գրել է մի շարք միմեր ( բեմականացման համար նախատեսված մանրապատումներ), որոնցից հետագայում առանձնացվել և հրատարակվել են խրատական բնույթի ասացվածքներ։ Ասացվածքների այդ ժողովածուն մեծ ժողովրդականություն էր վայելում հնում և միջին դարերում։ Եվ ահա ներկայացնում ենք այդ ասացվածքներից մի քանիսը։

1. Ագահին նույնքան պակասում է այն, ինչ ունի, որքան աղքատին այն, ինչ չունի:

2. Շատ բան, որի մասին ոչ ոք չի մտածել, ակնթարթն է բերում:

3. Լավ մարդուն բնությունն է ստեղծում, ոչ թե խավը:

4. Մարդու կյանքն ու համբավը համաքայլ են գնում:

5. Կյանքի ղեկավարը ճակատագիրն է և ոչ իմաստությունը:

6. Ավաղ, որքան ցավալի է վնաս կրել նրանից, ում չես համարձակվի պատժել:

7. Եթե ծովային ես, աշխատիր ցամաքում ապրողներից հեռու մնալ:

8. Բարեկամ ձևացողը ամենամեծ թշնամին է:

9. Պիտի վախենալ նրանից, ով վախենում է աղքատությունից:

10. Գորտը ոսկի գահից էլ կցատկի ճահճի մեջ:

11. Դառը դեղը թուլացնում է լեղու դառնությունը:

12. Որքան էլ հանդուրժես, կլինի մեկը, որին հանդուրժել չես կարող:

13. Չափազանց պարզ սիրտ մարդը շուտ է խաբվում:

14. Վախեցիր ծերությունից, որովհետև նա միայնակ չի գալիս:

15. Լավի հետ մեկտեղ աստված մարդուն երկու անգամ ավելի վատ բան է տալիս:

16. Մեռած առյուծին նույնիսկ շան ձագն է կծում:

17. Ամենահաճելի կյանքը անգետ լինելն է:

18. Ազնվացեղ ձին արհամարհում է շան հաչոցը:

19. Խոսքն անզոր է, երբ մեջտեղ է գալիս ոսկին:

20. Մարդկային կյանքը կարճ է, դրա համար էլ փառավոր մահն անմահություն է:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag