fbpx

Կոմիտաս – Չինար ես

Սկսեմ մի փոքր նախաբանից:
Անկեղծ եմ ասում, ես անչափ կզարմանամ այն մարդու վրա, որը լսելով Կոմիտասի աստվածային երաժշտությունը, մշակումները, այդքանից հետո չփշաքաղվի: Ամեն անգամ երբ լսում եմ նրա հերթական երաժշտությունը փշաքաղվում եմ: Որքան մաքրություն, որքան բարություն կա այս երաժշտության մեջ: Որքան հանգստացնող, բժշկող և բարություն սերմանող է այս երաժշտությունը: ԱՍՏՎԱԾԱՅԻՆ երաժշտություն:
Ու զարմանում եմ մեր այժմյան վայ երգիչիկների և վայ երգչուհիկների վրա, երբ մենք այսքան անաղարտ երաժշտություն ունենք, իրենք պրոպագանդում են ազերիկաթուքաարաբական կլկլոցները:
Մի խոսքով այսուհետ իմ բլոգում ժամանակ առ ժամանակ տեղադրելու եմ Կոմիտասյան մշակումներից: Եվ ում հաճելի է, կարող եք միշտ այցելել և իմ մոտ լսել ու ըմբոշխնել այս հրաշքները:
Այսօր Ձեզ եմ ներկայացնում Կոմիտասի “Չինար ես” ստեղծագործությունը: Ու նվիրում եմ իմ միակին, որովհետև նա իսկ և իսկ այս երգի չինար յարն է ու այս երգի պես գեղեցիկ:

Եվ նույն երգը Միստեր X-ի հրաշալի կատարմամբ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag