fbpx

Հե՞շտ է լինել Աստված։ Իսկ դու փորձիր

Հե՞շտ է լինել Աստված։ Իսկ դու փորձիր։ Սկզբից սիրիր։ Հեշտ է սիրել բարիներին, հոգով ոչ ժլատներին, խելացիներին, գեղեցիկներին, հետաքրքիր և տաղանդավորներին։ Թեկուզ հոգով դրան մոտ։ Իսկ դու սիրիր նրանց, ովքեր թքում են հոգու մեջ, ով ստորություն է անում և հարվածում ետևից, սիրիր նրանց ովքեր դավաճանում են և խաբում։

Սիրիր, իմանալով, որ ոչինչ չի փոխվի և այդ մարդիկ ավելի լավը չեն դառնա քո սիրո շնորհիվ։ Նրանք կայրեն, կմտրակեն, նույնիսկ մինչև վերջ չեն սպանի՝ թողնելով դանդաղ տանջանքի։ Իսկ դու ներիր։ Ամեն ինչ ներիր և շարունակիր սիրել։ Անկեղծ, չխնայելով քեզ, խորը, ինչպես սիրում են իդեալին, ինչպես մայրերը սիրում են որդիներին, ինչպես կինը սիրում է տղամարդուն, ինչպես ջութակահարը սիրում է իր ջութակը, ինչպես ունակ է սիրել միայն Աստված։ Երբ դա արդեն քիչ լինի՝ բացիր կուրծքդ։ Թող քո հոգին ամեն ցավի և ամեն դժբախտության համար դառնա շքամուտք։ Ժամանակների անդունդում կորած ճակատագրի կամ սպասվողի համար։

Սիրո՞ւմ ես, զգո՞ւմ ես քեզ ինչպես հերոս։ Արդեն տեսնո՞ւմ ես մարդկության կորցրած սիրո մեջ տառապող սուրբ ճգնավորի կերպարը։ Աղբը շպրտիր այդպիսի սերը, մազոխիստ, և սիրիր կրկին։ Դուրս բարուց ու չարից, դուրս լավ ու վատի մարդկային բարոյականության սկզբունքներից, դուրս գազանի կուշտ երջանկությունից և ցավի իմպուլսիվ նեվրալգիայից։ Գոյության հավերժ ներդաշնակության գիտակցմամբ և զրկված զգացմունքների այն կտորտանքներից, որը մարդ քաշ է տալիս իր ետևից և փորձում է ամրացնել այն ամեն քարին, ամեն խոտին և ամեն իր նմանին։ Դուրս արի քո մասին դատողության սահմաններից։ Սկսիր, թերևս, սրանից, իսկ հետո վերադարձիր և ես կասեմ ինչ անես հետո։ Եվ այդ ժամանակ դու ինձ կպատմես հե՞շտ է արդյոք լինել Աստված։ Եվ կհավատամ քեզ միայն այն ժամանակ, երբ կժպտաս և կասես. «Շատ հեշտ»։

Ալ Կվոտիոն «Խոսք, որը չկա»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Հե՞շտ է լինել Աստված։ Իսկ դու փորձիր
Կրեատիվ Staudinger + Franke-ից (21 ֆոտո)