fbpx

21 օգտակար կենցաղային խորհուրդ, որը պետք կգա յուրաքանչյուրին

Կենցաղային խորհուրդները երբեք էլ ավելորդ չեն լինում։ Չէ՞ որ դրանք կարող են բավական հեշտացնել մեր կյանքը։

Mediamag-ը կիսվում է հրաշալի խորհուրդներով, որպեսզի ոչ մի կենցաղային մանրուք չփչացնի ձեր տրամադրությունը։

1. Որպեսզի կոտլետները համեղ լինեն

Ամենահամեղ կոտլետները ստացվում են ֆարշից, որը կտրտած սոխի, աղի և համեմունքների հետ 5-6 ժամ մնում է սառնարանում։ Միսը մի փոքր մարինացվում է, կոտլետներն էլ ստացվում են չափազանց համեղ։

2. Վերացնել կոկորդի ցավը

Կարդամոնով տաք կաթ՝ ըմպելիք, որը կօգնի շատ արագ վերացնել բորբոքումը, երբ սկսում է ցավալ կոկորդը։

3. Հեշտությամբ խարույկ վառել

Եթե հարկավոր է արագ խարույկ վառել, հիշեք չիպսերի մասին: Դրանք շատ ավելի լավ են այրվում, քան յուրաքանչյուր հատուկ հեղուկ, և հրաշալի են նաև թաց փայտի դեպքում:

4. Ատամի մածուկ այրվածքների ժամանակ

Այրվածքը այդքան ցավոտ չի լինի և ոչ հաճելի զգացմունքները ավելի արագ կանցնեն, եթե վնասված մասի վրա քսեք ատամի մածուկ:

5. Ինչպես արագ խաշել կարտոֆիլը

Կարտոֆիլը ավելի արագ կխաշվի, եթե կաթսայի մեջ ավելացնեք մի փոքր սերուցքային կարագ:

6. Ինչպես ստուգել ձվի թարմությունը

Դա շատ հեշտ է անել. ջրով լի կաթսայի մեջ տեղավորելիս, թարմ ձուն սուզվում է ջրի մեջ, իսկ ոչ թարմը՝ բարձրանում է մակերեսին:

7. Խմորի մեջ ինչով կարելի է փոխարինել ձուն

Թխվածքաբլիթների կամ կարկանդակի խմորում բանանը կարող է փոխարինել ձվին: Կես բանանը հավասարազոր է 1 ձվին:

8. Ինչպես հեռացնել սոսնձի հետքերը ապակուց

Ապակու վրայից սոսնձի հետքերը վերացնելուն կօգնի սովորական բուսական յուղը: Բուսական յուղը քսեք պրոբլեմային մասին, թողեք 10 րոպե, և սրբեք սոսնձի բնացորդները թղթե անձեռոցիկով:

9. Որպեսզի լոբազգիները ավելի արագ եփվեն

Մոռացե՞լ եք թռչել սիսեռը կամ ոլոռը: լոբազգիները եփեք աղաջրում, ամեն 7-10 րոպեն մեկ կաթսայի մեջ ավելացնելով 1 ճ.գ. սառը ջուր: Այդպես դրանք հեշտությամբ կեփվեն:

10. Ներկի հետքը հագուստից վերացնելու համար

Դրանում մեզ կօգնի ացետոնը՝ քսեք այն կեղտոտված մասին: Դրանից հետո, ներկի ամբողջական հեռացման համար օգտագործեք անուշադրի սպիրտ:

11. Ի՞նչ անել ճաքած ձվի հետ

Կոտրված ձուն կարելի է փրկել՝ պատրաստեք այն գոլորշու բաղնիքի վրա և օգտագործեք աղցանների և բուտերբրոդների համար:

12. Ինչպես արագ չորացնել կոշիկը

Դրանում մեզ կօգնի աղը: Տաքացրեք այն թավայի մեջ, լցրեք գուլպայի մեջ, իսկ գուլպան էլ տեղադրեք խոնավացած կոշիկի մեջ: Որոշ ժամանակ անց աղով լի գուլպան փոխարինեք նորով, եթե առաջին անգամից չհաջողդվեց հեռացնել խոնավությունը: Կոշիկը շատ արագ կչորանա:

13. Որպեսզի կաթը ավելի արագ եռա

Կաթը ավելի արագ կեռա, եթե նրա մեջ ավելացնեք մեկ պտղունց շաքարավազ:

14. Պանիրը քերելու հեշտ եղանակ

Պինդ պանիրը քերելուց առաջ, քերիչի վրա քսեք բուսական յուղ: Պանիրը չի կպչի, իսկ քերիչն էլ ավելի հեշտ կլվացվի:

15. Ինչպես ազատվել խոհանոցի ոչ հաճելի բույրից

Խոհանոցից ոչ դուրեկան բույրերը կարելի է շատ հեշտությամբ վերացնել. լցրեք 1 ճ.գ. քացախը թավայի մեջ և տաքացրեք մինչև ամբողջական գոլորշացում:

16. Ինչպես փրկել չորացած կիտրոնը

Չորանալ սկսած կիտրոնը հեշտությամբ կարելի է կյանքի վերադարձնել. տեղադրեք այն մի քանի ժամով ջրով լի ափսեի մեջ:

17. Որպեսզի նոր կոշիկը չսեղմի

Նոր կոշիկը հարմարավետ դարձնելու համար գոյություն ունի մի խորամանկություն. Հագեք հաստ գուլպաներ և այդպես հագեք կոշիկը: Կոշիկը մազահարդարիչի օգնությամբ տաքացրեք 10 րոպե:

18. Ինչպես հանգստացնել գլխացավը

Ուժեղ բաբախող գլխացավը կարելի է հանգստացնել, եթե ճակատին քսեք կիտրոնի բարակ կտրած շերտը: Ցիտրուսային բույրը լավ կհանգստացնի:

19. Կոտրված ապակին հավաքելու համար

Կոտրված ապակին հեշտ է հավաքել պլաստիլինի օգնությամբ՝ նույնիսկ ամենամանր կտորները չեն մնա հատակին:

20. Որպեսզի արագ հանգստանալ

Արագ հանգստանալու համար բութ մատով, 3 վայրկյան սեղմեք քթի և շուրթերի արանքում գտնվող կետը: Այս մեթոդը կօգնի նաև նյարդային դողի ժամանակ:

21. Քերծվածքներ սմարթֆոնի էկրանին

Ոչ մեծ քանակի ատամի մածուկը անցկացրեք բամբակի կամ մաքուր փափուկ կտորի վրա: Զգուշորեն, շրջանաձև շարժումներով քսեք ատամի մածուկը էկրանի այն մասում, որտեղ գտնվում է քերծվածքը: Դրանից հետո մաքրեք էկրանը ջրով թրջած կտորով՝ մածուկը մաքրելու համար:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
21 օգտակար կենցաղային խորհուրդ, որը պետք կգա յուրաքանչյուրին
Հիպերռեալիստական նկարներ