fbpx

6 բան, որ տեղի է ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ

Համբույրը՝ հրաշալի և հեքիաթային բան է։ Սակայն, երբ մտորում ես տեղի ունեցող բուն պրոցեսի մասին՝ ապա այն բավական տարօրինակ է թվում։

Ուղղակի պատկերացրեք, որ դուք ոչ այս մոլորակից ինչ-որ մեկին պետք է բացատրեք, ինչպես համբուվել. «Դե… – սկսում եք տարակուսալով, – երբ դու ֆերոմոնների պատճառով ֆիզիկական հակում ես զգում, դու շուրթերով հպվում ես ֆերոմոնների աղբյուր հանդիսացող մարդու շուրթերին և սկսում եք լիզել մեկմեկու բերանի խոռոչը և լեզուն, որպեսզի գրգռվածություն առաջացնեք»։

Ուղղակի զզվելի է։ Բայց միևնույնն է շատ հազվադեպ մարդու կհանդիպես, ով չի սիրում համբուրվել։ Պարզվում է, որ համբույրի ժամանակ շատ ավելի բաներ են տեղի ունենում, քան միայն թքի փոխանակում։

1. Արագացնում է արյան շրջանառությունը

Իզուր չէ, որ գրգռվածություն եք զգում։ Լավ համբույրը արագացնում է արյան շրջանառությունը։

2.  Ադրենալինի արտանետում

Կրքի գագաթնակետին ձեր օրգանիզմը շատ ադրենալին է արտադրում։ Ահա թե ինչու է ձեզ մոտ արագանում սրտի զարկերը, ձեռքերը քրտնում են՝ մի խոսքով այն ամենը, ինչ կարդացել եք սիրո մասին գրքերում։

3. Ակտիվանում է ուղեղը

Երբ դուք համբուրում եք ինչ-որ մեկին, ձեր ուղեղը կարծես ասի. «Արտադրել դոպամին, իսկ հիմա օքսիտոցին։ Ժամանակն է որպեսզի նա զգա հաճույք և կապվածություն։ Նաև իրեն անվախ կզգա»։

4. Սկսում է թուլացումը

Երբ համբուրվում եք, դա անմիջապես թուլացնում է լարվածությունն ու սթրեսը։ Կարևոր պայմանն այն է, որ դուք պետք է համբուրեք նրան, ում հավանում եք։

5. Դուք պատվում եք թքով

Այո, համբույրի ժամանակ դուք փոխանակվում եք մոտ 9 մլ թքով, որում պարունակվում են մոտ 1 միլիարդ մանրէ։ Հանգիստ՝ այդ մանրէների 95%-ը անվնաս են։

6. Դուք մարզում եք մկանները

Համբույրի ժամանակ գործի է դրվում ամենաքիչը 24 դեմքի մկան և 100 այլ։ Շատ կրքոտ և տևական համբույրները կարող են այրել մինչև 100 կիլոկալորիա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
6 բան, որ տեղի է ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Գերի ընկած մեր տղաներից 44-ը վերադարձան տուն (Տեսանյութ)