fbpx

14 խորամանկություններ հագուստն ու կոշիկները փրկելու համար

Շատ հաճախ մենք ստիպված ենք հրաժարվել սիրելի իրերից, քանի որ դրանք հնանում ու վնասվում են։ Առավել տխրեցնող է, երբ այդպիսի կազուսներ պատահում են նոր իրերի հետ։Մի շտապեք դեն նետել այդ իրերը, քանի որ դրանք կարելի է վերականգնել։

Ներկայացնում ենք մի քանի ստուգված հնարքներ, որոնք ձեր հագուստներին և կոշիկներին երկրորդ կյանք կպարգևեն.

Զամշյա կոշիկները մաքրելու համար կարող եք եղունգների խարտոց օգտագործել։

Ապակի լվանալու հեղուկը կօգնի վերականգնել լաքապատ կոշիկների տեսքը։

1 գդալ սառը ջուրն ու 2 ճ․գ. աղը կօգնեն հագուստից մաքրել արյան հետքերը։

Հագուստից տհաճ հոտը վերացնելու համար այն հերմետիկ փաթեթի մեջ դրեք ու ամբողջ գիշերվա ընթացքում թողեք սառնարանում։

Սառը ջրի ու քացախի խառնուրդը կվերացնի կաշվե կոշիկների լաքաները։

Յուղոտ հետքերը կարելի է արագ վերացնել սպասք լվանալու  հեղուկի միջոցով։

Մեղրամոմը (ոսկը) կամ թափանցիկ լաքը կօգնեն ազատվել կաշվե կոշիկների խազերից։

Սուպեր սոսինձը կօգնի արագ վերանորոգել բարակ կտորից կամ կաշվից կոշիկները։

Եթե չեք ցանկանում, որ մուգ ջինսերը գունազրկվեն, ապա լվացքի ժամանակ քացախ կամ աղ ավելացրեք։

Նուբուկից կոշիկները մաքրելու համար 1թ․ գդալ քացախով ու 1թ․ գդալ տաք ջրով մաքրեք դրանք։

Որպեսզի հին իրը կրկին փափուկ դառնա՝ այն թրջեք աղի ջրում ու թողեք 3 օր։ Այնուհետև պարզապես լվացեք։

Կաշվե պայուսակը մաքրելու համար այն քացախի մեջ թրջած կտորով մաքրեք։

Թավշյա իրերը կարելի է լվանալ, եթե մի փոքր վարսերի կոնդիցիոներ ավելացնեք։

Հագուստի գնդիկներից ազատվելու համար դրանք կպչուն կտորի (липучка) միջոցով մաքրեք։

Աղբյուրը՝ adme

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
14 խորամանկություններ հագուստն ու կոշիկները փրկելու համար
6 բան, որ մենք կարծում ենք, որ սեր է, բայց իրականում հսկայական կարմիր դրոշներ են