fbpx

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստաևսկի։ Իմաստուն մտքեր

[infobox title=’Ֆյոդոր Միխայլովիչ Դոստաևսկի’]Ֆյոդոր Միխայլովիչ Դոստաևսկի (ռուս.Фёдор Михайлович Достоевский 1821-1881. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։ Ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։ Ռուս գրականության դասականներից և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից է։[/infobox]

Ներկայացնում ենք Ֆյոդոր Միխայլովիչ Դոստաևսկու մի քանի խորիմաստ մտքեր.

Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարոյական ազդեցությամբ։

Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը։

Ով հակամետ է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա, ամենից առաջ, չի հարգում իրեն։

Իր մեջ խեղդել պարտքը և չճանաչել պարտականությունները, միևնույն ժամանակ իր համար պահանջելով բոլոր իրավունքները, պարզապես խոզություն է։

Առանց մեծահոգի գաղափարների մարդկությունը չի կարող ապրել։

Մարդը կարող է սխալվել։ Սխալը դեռևս կեղծիք չէ… Արդար գործը չի կործանվի նույնիսկ մի քանի սխալներից։ Համենայն դեպս այն գաղափարը, որի վրա է հիմնված ամեն ինչ, կմնա անսասան։ Առաջին քայլը թե չհաջողվի՝ կհաջողվի երկրորդը։

Խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է։

Ոչ մի բանի վրա չզարմանալը, հասկանալի է, հիմարության հատկանիշ է, այլ ոչ թե խելքի։

Իր հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ։

Լավ մտքերը գերադասելի են փայլուն ոճից: Ոճը, այսպես ասած, արտահագուստ է. միտքը հագուստով ծածկվող մարմինն է։

Սերն այնքան ամենազոր է, որ վերածնում է նաև հենց մեզ։

Ուժը հայհոյանքների կարիք չի զգում։

Անգործության մեջ երջանկություն չկա։

Եսամոլները, քմահաճ ու վախկոտ են պարտականության հանդեպ՝ նրանց մեջ որևէ պարտականությամբ իրենց կապելու խնդրում հավերժ վախկոտ նողկանք կա։

Չափազանց մեծ ինքնասիրությունն ու ինքնահավանությունը սեփական արժանապատվության զգացումի հատկանիշ չեն։

Ստում են միայն սրիկաները։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստաևսկի։ Իմաստուն մտքեր
Խելացի կնոջ 6 քայլ տղամարդուն նվաճելու համար