fbpx

15 կենցաղային բան, որոնք շատ ավելի հեշտ կարելի է անել, քան մենք սովոր ենք

Ամեն օր մենք անում ենք բազմաթիվ սովորական դարձած բաներ և նույնիսկ չենք էլ մտածում, որ դրանց մեծ մասը կարելի է ավելի հեշտ անել և որ դրանք կարող են ավելի քիչ ժամանակատար և ծախսատար լինել:

Մենք ընտրել ենք ձեզ համար 15 խորամանկություն, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը:

1. Որպեսզի շերեփը կամ գդալը չսահի կաթսային մեջ, ծայրը փաթաթեք սովորական գրասենյակային ռետինե քուղով:

2. Երբ ձեռքի տակ չկա երկար լուցկի՝ օգտագործեք սպագետի: «Ոչ» ասեք վառված մատներին:

3. Եթե ձեռքի տակ չկա հյութի քամիչ, ցիտրուսայինները տաքացրեք միկրոալիքային վառարանում: Այդպես հյութը ավելի հեշտ կքամվի:

4. Կոտրած ապակու մանր կտորները հեշտ չէ հավաքել հատակից կամ մեկ այլ մակերեսից: Հացի կտորը հրաշալի կօգնի այդ հարցում:

5. Պանիրը բարակ կտրելու համար օգտագործեք բանջարեղենի համար նախատեսված դանակ: Զարմացած եք, թե ինչո՞ւ մինչև հիմա գլխի չէիք ընկել:

6. Որպեսզի հեշտ և կոկիկ առանձնացնեք եգիպտացորենի հատիկները՝ եգիպտացորենը սուր մասով դրեք թխման համար նախատեսված ֆորմայի մեջ և առանձնացրեք սերմերը դանակի օգնությամբ: Եվ ոչ մի թափրտվածություն շուրջդ:

7. Որպեսզի կարողանաք չափել սորուն մթերքի ուղիղ մեկ գդալ չափաբաժին՝ կպչող ժապավենի հատվածը ամրացրեք փաթեթին:

8. Առանց պրոբլեմի ամուր փակված ապակյա տարայի կափարիչը բացելու համար օգտագործեք գրասենյակային ռետինե քուղ: Դուք կզարմանաք, թե որքան հեշտ է այն բացվում՝ առանց սրբիչ օգտագործելու:

9. Որպեսզի կտրատելու համար նախատեսված տախտակը չշարժվի՝ նրա տակ տեղադրեք թաց թուղթ:

10. Շշից Heinz կետչուպի ծուրումը հնարավոր է արագացնել… Ուղղակի թխթխկացրեք «պարանոցի» վրա գտնվող «57» թվի վրա:

11. Որպեսզի մոմը 1.5 – 2 անգամ երկար վառվի՝ օգտագործումից մի օր առաջ տեղադրեք այն սառնարանում:

12. Փաթեթը աղբամանի մեջ տեղադրելուց հետո որպեսզի այն չսահի աղբամանի մեջ՝ օգտագործեք հագուստի համար նախատեսված կեռիկներ:

13. Եթե ձեռքի տակ չկա շշերի մաքրման համար նախատեսված սպունգ, լցրեք շշի մեջ մանրացված ձվի կճեպ: Շշի մեջ ջուր լցրեք, ավելացրեք մի քանի կաթլ լվացող միջոց, փակեք կափարիչը և թափահարեք: Կճեպը կմաքրի շշի պատերը:

14. Կեքսը զարդարելու համար՝ դրա վրա շաքարավազի փոշին ցանեք ժանյակի միջով:

15. Մի թափեք կանաչիի մնացորդները: Չորացրեք դրանք միկրոալիքային վառարանում և օգտագործեք հաջորդ անգամ:

Ահա այսպիսի պարզ խորամանկությունները հրաշալի կերպով կարող են հեշտացնել կյանքը: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
15 կենցաղային բան, որոնք շատ ավելի հեշտ կարելի է անել, քան մենք սովոր ենք
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք Հենրիխ Մխիթարյանի մասին