Պարզվել է, որ Երեւանի պետական համալսարանում մարտի 23-ին ռումբի կեղծ ահազանգի հեղինակը երկրորդ դասարանի աշակերտ է:
Ապրիլի 2-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի աշխատասենյակի հեռախոսահամարին ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգը իրականացրել է 8 տարեկան, 2-րդ դասարանցի մի աշակերտ: Կատարվում է քննություն:
աղբյուրը՝ NEWS.am