fbpx

Ինչպես բարելավել յուրաքանչյուր հարաբերությունը ընդամենը 60 վայրկյանում

Բելա Գանդին՝ հայտնի անձնական մարզիչ է և ծանոթության ծառայության հիմնադիր: Նա պատմում է թե ինչպես կարելի է 60 վայրկյանում ավելի ամրացնել յուրաքանչյուր հարաբերություն: Պարզվում է դա շատ ավելի հեշտ է, քան մենք մտածում ենք:

Mediamag-ը կիսվում է ձեզ հետ այդ չափազանց պարզ հնարքներով, որոնց շնորհիվ կվերադառնա ձեր միության ներդաշնակությունը և կամրապնդվի հարաբերությունները ընկերների, երեխաների, կոլեգաների և նույնիսկ ձեզ հետ:

Ամրացնում ենք հարաբերությունները զուգընկերոջ (ուհու) հետ

1. Գրկեք զուգընկերոջը և պահեք նրան ձեր գրկում 60 վայրկյան:

Հպումները սիրելի մարդուն նպաստում են օքսիտոցին և դոֆամին հորմոնների արտադրմանը, որոնք պատասխանատու են կապվածության և հաճույքի համար: Ջերմության և ուրախության հաճույքը ձեզ հետ կլինի ամբողջ օրվա ընթացքում, կարծես դուք փաթաթված եք տաքուկ և փափուկ ծածկոցով:

2. Ուղղարկեք հաղորդագրություն այն մասին, թե ինչն է ձեզ նրա մեջ դուր գալիս, թե ինչ լավ էիք զգում միասին: Հիշեցրեք զուգընկերոջը ձեր համատեղ կյանքի վառ պահերի մասին՝ և դուք կլիցքավորեք և՛ ձեզ, և՛ նրան դրական էներգիայով:

3. Գնեք ըմպելիք, խորտիկ կամ աղանդեր, որը սիրում է ձեր զուգընկերը: Ուշադրության այդպիսի փոքրիկ նշանները կարևոր են հարաբերություններում: Մարդկանց դուր է գալիս, երբ նրանց մասին հոգ են տանում և հիշում են իրենց ճաշակի և նախապատվությունների մասին:

Ուշադրություն ենք տրամադրում ընկերներին

4. Ընկերական հարաբերությունները վերակենդանացնելու համար, ուղարկեք ընկերոջը պարզ և կարճ հաղորդագրություն.: Կարելի է գրել. «Այսօր ես ռադիոյով լսեցի քո սիրելի երաժշտությունը և հասկացա, որ մենք շտապ պետք է տեսնվենք: Գնա՞նք բար»:

5. Ընկերուհուն առանց պատճառ ծաղիկներ ուղարկեք: Ծաղկեփնջին կցեք բացիկ, որում գրված կլինի այն մասին, թե որքան կարևոր է նա ձեզ համար:

6. Լավագույն ընկերուհուն թողեք ձայնային հաղորդագրություն, որում դուք երգում կամ ասում եք այն մասին, թե ինչպես եք դուք նրան վերաբերում: Նա կլսի ձայնագրությունը և կժպտա:

Հոգ տանել երեխաների մասին

7. Փոքրիկի լանչբոքսում տեղադրեք զվարճալի սմայլիկով գրություն: Երեխաների համար կարևոր է զգալ ձեր սերն ու հոգատարությունը:

8. Նախաճաշին կամ ընթրիքին փոքրիկի համար պատրաստեք «ուտելու նկար»: Նույնիսկ հասարակ սմայլիկներն ու սրտիկները ժպիտ են առաջացնում:

9. Ընթրիքի ժամանակ գովեք երեխային, պատմեք թե նրա բնավորության որ գծերով եք հպարտանում: Ծնողներից հաճոյախոսություն ստանալով, երեխան կպառկի քնելու բարձր տրամադրությամբ: Այդպիսի պահերը շատ կարևոր են ընտանեկան հարաբերությունները ամրապնդելու համար: Դրանք երկար են հիշվում:

Կարգավորեք կապը կոլեգաների հետ

10. Հյուրասիրեք ձեր խմբի անդամներին: Դա կարող է լինել հասարակ և ոչ թանկ մի բան՝ թխվածքաբլիթ, փքաբլիթ կամ ուղղակի շոկոլադ: Համատեղ թեյախմությունը նպաստում է լավ հարաբերություններին կոլեկտիվում:

11. Ուղարկեք կոլեգային, ով ձեզ օգնել է, շնորհակալական խոսքերով հաղորդագրություն: Վերնագրում գրեք. «Շնորհակալություն»: Հասցեատերը անպայման կկարդա այդպիսի հաղորդագրությունը:

12. Անկեղծ շնորհակալություն հայտնեք ղեկավարին: Շեֆերին հազվադեպ են գովում, իսկ նրանց հաճելի է իմանալ, որ իրենց գնահատում են, հարգում և սիրում:

Եվ չմոռանաք ձեր մասին

13. Կազմեք ցուցակ՝ բաղկացած 7 բանից, որոնք ձեզ կերջանկացնեն: Փորձեք շաբաթվա ընթացքում ամեն օր ցուցակից իրականացնել մեկ կետ:

14. Տալն ավելի հաճելի է, քան ստանալը: Սրճարանում վճարեք սուրճի գումարը այն մարդու փոխարեն, ով սրճարան է մտել ձեզանից հետո: Այդ ժեստը կստիպի անծանոթ մարդուն ժպտալ, նրա ժպիտը կջերմացնի ձեր սիրտը և ձեր օրը ամենայն հավանականությամբ հաջող կդասավորվի:

15. գրանցեք ձեր 5 դրական որակները՝ կրեդիտ քարտի չափի թղթի կտորի վրա: Տեղադրեք այն ձեր դրամապանակի մեջ: Ամեն անգամ, երբ քարտով վճարում եք անում, վերընթերցեք թղթի վրայի գրածը: Դա կբարձրացի ձեր ինքնագնահատականը և կբարելավի տրամադրությունը:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչպես բարելավել յուրաքանչյուր հարաբերությունը ընդամենը 60 վայրկյանում
Ունիկալ նկարահանումներ՝ մարդու արարման գաղտնիքը: Ֆոտոռեպորտաժ կնոջ մարմնից