fbpx

Մի շտապեցրեք կյանքին, ձեռք բերեք համբերություն

Խնդրում եմ, պետք չէ շտապեցնել կյանքին…

Գիտեմ, ձեր կյանքում անընդհատ դեդլայներ են, ծայրահեղ ժամկետներ, և գործերի մի ամբողջ ցուցակ, որոնք դեռ ավարտին հասցված չեն, բայց խնդրում եմ, հավատացեք, ամեն ինչ կլինի։ Հավատացեք, որ այս կյանքը տրված է ձեզ ոչ թե նրա համար, որպեսզի վազեք մինչև վերջ, այլ հաճույք ստանաք այդ վազքից։ Վայելել և զգալ համը ամեն մի քայլի։

Տվեք ձեզ ժամանակ։ Մտածելու ժամանակ։ Հետևելու ժամանակ։ Ժամանակ նկատել, թե ինչպես է պսպսղում ձյունը, թե ինչպես են արևի շողերը արտացոլվում ամեն մի փաթիլում։ Ժամանակ, որպեսզի նկատել, որ նույնիսկ ամենամեռած ձմռանը արևը կարող է տաքացնել։ Ժամանակ՝ ամեն ինչում գեղեցիկը տեսնելու, նույնիսկ ժամանակի մեջ քարացած բնության մեջ, և նույնիսկ երբ ծառերը փաթաթված են հունվարյան սառնամանիքով։

Ժամանակ տվեք ձեզ։ Որովհետև քանի դեռ դուք զբաղված եք վազվզելով, չհասցնելով նկատել շուրջբոլորը, դուք բաց կթողնեք, թե ինչպես է ձյունը սկսում հալվել։ Դուք բաց կթողնեք, թե ինչպես է խոտը կրկին կանաչում։ Եվ իր ժամանակին բնությունը կրկին կսկսի աճել և թարմանալ։

Բաց մի թողեք գեղեցկությունը մանրուքներում։ Բաց մի թողեք, երբ ծաղիկները կրկին կծաղկեն։

Դուք ստեղծված չեք, որպեսզի լեզուն դուրս գցած, շնչակտուր և տանջված ոտքերով վազվզեք։ Ոչ, դուք ստեղծված եք շատ ավելիի համար։ Այնպես, ինչպես սիրահարվում եք՝ դանդաղ և համբերատար, այդպես էլ պետք է ապրեք կյանքը, նույն կերպ երախտապարտ և համբերատար, որպեսզի թույլ տաք կյանքին ամեն ինչ անել իր ժամանակին։

Ժամանակ տվեք ձեզ շնչելու համար։ Ժամանակ նստելու համար։ Ժամանակ՝ աչքերը փակելու, հետո բացելու և ամեն ինչ նորովի տեսնելու համար։ Տեսնել գեղեցկություն չորացած ճյուղերում և ամպամած երկնքում։ Տեսնել գեղեցկություն արևի շողերում, որոնցից դանդաղ հալվում են ձյունն ու սառույցը։  Տեսնել գեղեցկությունը ժամանակում։

Թույլ մի տվեք ձեզ լինել։

Չվազել։ Չքայքայել սեփական սիրտը։ Տվեք ձեզ համբերություն, որին որ այդքան արժան եք։ Եվ ժամանակ տվեք ձեզ, ձմռան մեռած լռության մեջ՝ առողջանալու։ Եվ թույլ տվեք ձեր կյանքին գալ դանդաղ հոսքով, այլ ոչ բուռն հորձանուտով։

Թույլ տվեք ձեր կյանքին լինել։ Թույլ տվեք ձեր կյանքին դանդաղել։ Այն, ինչ ցանկանում եք, կգա այն ժամանակ, երբ պետք է։ Հավատացեք ձեր ժամանակին։ Եվ հուսացեք, որ վաղը միշտ ավելի լավն է լինելու։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մի շտապեցրեք կյանքին, ձեռք բերեք համբերություն
Էքսպրոմտ N3