Ուզո՞ւմ եք լինել հետաքրքիր մարդ, ուրեմն շարունակեք կարդալ այս հոդվածը.
Հետազոտեք
Զրուցեք անծանոթների հետ, անջատեք գաջեթներն ու նոր բան փորձեք: Սպասվածին հակառակ մի բան արեք, սովորեք տեսնել յուրաքանչյուր պատմության բոլոր կողմերը: Նկատեք մանրուքները: Նկատեք գեղեցիկ բաները: Նաև ոչ գեղեցիկները, զվարճալիները: Քիչ ծաղրեք, շատ հիացեք, հարցեր տվեք: Ուսումնասիրեք շուրջբոլորը:
Կիսվեք նոր բացահայտումներով
Այն, ինչ դուք գիտեք, ուրիշների համար կարող է գաղտնիք լինել: Ինչ ձեզ համար շատ հին է, ինչ-որ մեկի համար կարող է նոր բացահայտում լինել: Կիսվեք ձեր գիտելիքներով: Հենց այդպես են գաղափարներն աճում և իրադարձության վերածվում: Հրավերի մի սպասեք, ինքներդ հրավիրեք: Մի նստեք հեռախոսի մոտ, զանգահարեք: Գործե՛ք:
Ինչ-որ բան արեք: Ինչ պատահի
Մենք այն ենք, ինչ անում ենք: Կամավոր դարձեք: Փողոց դուրս եկեք, պարեք, գրեք, կառուցեք, շփվեք, ստեղծեք, օգնեք: Կարեւոր չէ, թե ինչ եք անում, եթե արդեն անում եք ինչ-որ բան: Ամեն դեպքում նշենք. սա չի վերաբերում «նստելուն և նվնվալուն»:
Ընդունեք ձեր տարօրինակությունները
Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան: Յուրաքանչյուրն իր տարօրինակություններն ունի: Մի թաքցրեք դրանք, հենց դրանք էլ ձեզ հետաքրքիր մարդ են դարձնում: Մի կորցրեք ձեր Եսը՝ տանը, աշխատավայրում: Մի ձևացրեք: Դուք եզակի եք: Կարիք չկա թաքնվել անհարմար դիմակի տակ: Ոչ բոլորը ձեզ կհասկանան, ոչ բոլորը կընդունեն: Հպարտացեք ձեզանով:
Իմաստալից ապրեք
Դուք ձեր սեփական կյանքի գլխավոր հերոսն ու հեղինակն եք: Կատարյալ կյանք չկա: Հետաքրքի՞ր: Այո: Դա հասանելի է բոլորին, ովքեր լսում են իրենք իրենց: Ձեր հերոսը դարձեք: Լրջորեն ձեր գործով զբաղվեք: Պատմությունը դիտորդները չեն կերտում: