fbpx

Դա պետք է լինի Ձեր հիմնական պատվիրանը: Սիրե՛ք Ձեզ

Ես սիրում եմ Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, որովհետև միայն այդպես կարելի է սիրել:

Ես սիրում եմ Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, որովհետև միայն այդպես կարելի է սիրել: Եվ ես ընդունում եմ Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, որովհետև ես գիտեմ, որ միայն այդպիսին կարող եք լինել: Ամբողջը ուզում է, որ դուք լինեք այդպիսին: Թուլացեք, ընդունեք և ուրախացեք՝  և դա կերպարանափոխություն է: Այն գալիս է ոչ թե ճիգերից, այլ գալիս է, երբ դուք ընդունում եք ձեզ այնպիսի խորը սիրով և էքստազով, որ չկա ոչ մի «բայց», ոչ մի պայմաններ, գիտակցական, անգիտակցական, իմացական և անիմացական:

Սերը՝ ալքիմիա է: Եթե սիրում եք Ձեզ, Ձեր տգեղ մասերը անհետանում են, հալվում, կերպարանափոխվում: Էներգիան ազատվում է այդ ֆորմայից: Էներգիան ամենուրեք է: Ձեր բարկության մեջ մեծ քանակությամբ էներգիա կա, Ձեր վախերում նույնպես շատ էներգիա կա՝ աղավաղված, խեղդվող այդ ֆորմայի մեջ: Եթե վախն անհետանում է՝ ֆորման քայքայվում է իսկ էներգիան ազատվում: Բարկությունը անհետանում է՝ ավելի շատ էներգիա: Այն ամենը, ինչ մենք անվանում ենք մեղք՝ ուղղակի անհետանում է: Ես չեմ ասում, որ դուք պետք է փոխեք դրանք՝ դուք պետք է սիրեք Ձեր էությունը և դրանք կփոխվեն:

Փոփոխությունը հետևանքի կողմնակի արտադրանքն է: Ազատվում է այնպիսի հսկայական քանակով էներգիա, որ դուք սկսում եք հոսել՝ վերև, վերև, դուք թևեր եք ձեռք բերում:

Սիրեք Ձեզ: Դա պետք է դառնա Ձեր հիմնական պատվիրանը: Սիրեք Ձեզ: Մնացած ամեն ինչը ինքն իրեն կգա, իսկ սա հիմքն է:

Օշո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Դա պետք է լինի Ձեր հիմնական պատվիրանը: Սիրե՛ք Ձեզ
Այս մարդկանցից ո՞ւմ կզիջեք Ձեր տեղը։ Հավատացեք, այս ընտրությունը շատ բան կպատմի Ձեր մասին