Գոյություն ունի մի սերվիս՝ armfeeds.com, որով ես հիմնականում հետևում եմ հայկական բլոգոսֆերայի անցուդարձին: Ու այս վերջերս նկատել եմ, որ բլոգերային գրառումները մի տեսակ դարձել են անհետաքրքիր: Թվում է թե բոլոր բլոգերները թույն քաղաքականագետներ են: Բլոգերային գրառումների մեծ մասը քաղաքականություն են: Ու քանի որ իրանք թույն քաղաքականագետ են իրանց մեր փոքրիկ Հայաստանի քաղաքականությունը հերիք չի անում, նրանք անցել են արդեն միջազգային մասշտաբների:
Տպավորությունը այնպիսին ա, որ թվում ա, որ էս մարդիկ ոչ անձնական զգացմունքներ ունեն, ոչ սեփական հետաքրքրություն, ոչ էլ սեփական կյանք կամ մտածելակերպ: Գրառումների մեծ մասը կրկնում են մեկը մյուսին, մի տեղ մի բառ պակաս, մի տեղ մի բառ ավել, բայց ընդհանուր առմամբ նույնը: Իհարկե խոսքը չի վերաբերվում ասենք նրան, որ ինչ որ մի տեղ համամարդկային հետաքրքրություն ներկայացնող բան ա տեղի ունեցել: Չէ, էտ դեպքում նորմալա:
Մի խոսքով չգիտեմ, անձամբ իմ համար՝ օր օրի ավելի ու ավելի անհետաքրքիր են դառնում հայկական բլոգոսֆերայի գրառումների մեծ մասը:
Ու մեկ-մեկ մի մոռացեք խնդրում եմ, որ քաղաքականությունից բացի աշխարհիս երեսին կան շատ ու շատ ավելի հետաքրքիր բաներ…
Բա հիմա ո՞վ կասի, սենց տեմպերով ու՞ր ա գնում հայկական բլոգոսֆերան: