fbpx

Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է պատրաստված այս հարսանեկան զգեստը

Այս տաղանդավոր աղջիկը ստեղծել է անհավանական, անպատկերացնելի մի բան։ Ռեյչել Լեֆլեուրը իր ձեռքերով ստեղծել է հրաշալի մի զգեստ, որի վրա ծախսել է ընդամենը 12 դոլար։

Հենց այդքան արժեին անձեռոցիկները, որոնցից էլ ամբողջապես պատրաստված է զգեստը։

Ռեյչելը հաճախել է արտ կուրսերի, իսկ զգեստը սկսել է պատրաստել 15 տարեկանից։

Զգեստը պետք է շատ զգուշորեն պատրաստել։ Չէ՞ որ դետալները պետք էր և կարել և սոսնձել։ Դուք ուղղակի նայեք այս թելերով դեկոլտեն… Սա ուղղակի գլուխգործոց է։ Հիշեցնենք, որ Ռեյչելը զգեստը պատրաստել է թղթից։

4 ամիս է պահանջվել զգեստը ավարտելու համար։

«Նախկինում ես երբեք այսպիսի բան չեմ արել, բայց ինձ ոգեշնչեցին հագուստի ամերիկյան մրցույթները, որոնք նայում էի YouTube-ով։ Ես նույնիսկ չեմ կարող ենթադրել, թե որքան ժամանակ եմ ծախսել զգեստի ստեղծման վրա։ Բայց ես շատ գոհ եմ արդյունքից»։

Ահա, երբեմն այսպիսի գլուխգործոցներ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղածով։ Կարևորը՝ երևակայություն և ստեղծագործ միտք։

Աղբյուրը՝ marketium


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է պատրաստված այս հարսանեկան զգեստը
Բանանի կեղևը՝ ակնեի դեմ (տեսանյութ)