fbpx

Մի՛ նայիր ոտքերիդ տակ, բարձրացրո՛ւ գլուխդ…

Մենք տանջվում ենք մանր, անպետք պրոբլեմներից, մենք իզուր ծախսում ենք մեր մտքերն ու զգացմունքները, ծնված օրից նայում ենք ոտքերի տակ: Հիշո՞ւմ էիք մանկուց  մեզ ինչ էին սովորեցնում. «Նայիր ոտքերիդ տակ… տես չընկնես…»: Մենք մահանում ենք, այդպես էլ ոչինչ չհասկանալով՝ ո՞վ ենք մենք ու ինչո՞ւ ենք այստեղ:

Իսկ այդ ընթացքում, մեր մեջ, ինչ-որ տեղ, շատ խորը ապրում է մի ձգտում՝ այնտեղ, վերև, տուն, որտեղից որ եկել ենք: Եվ որտեղ ապրում են այնպիսի մարդիկ, ինչպիսին մենք ենք: Միայն թե նրանք տանն են և երջանիկ: Ինձ նույնիսկ թվում է, որ նրանք երբեմն մտածում են մեր մասին: Նրանք մեզ խղճում են:

Դուք դա չե՞ք զգում: Հիշեք, ձեզ մոտ այդպիսի զգացում չի՞ առաջացել, որ ինչ-որ մեկը խղճում է ձեզ և սպասում:

Ինչո՞ւ են սիրահարվածները նայում աստղերին: Ինչո՞ւ է նրանց այդքան ձգում երկինքը: Եվ այն բացում է նրանց առջև դռները դեպի անծայրածիր ծանոթ մի աշխարհ: Ինչո՞ւ ենք մանկուց երազում թռիչք տեսնում: Իսկ հետո ծերանալով, երազում տեսնում ենք թե ինչպես ենք ընկնում: Օ՜, այդ զգացումը սարսափելի է:

Բայց դա, երևի դուք դեռ չեք տեսել երազում:

Ինչո՞ւ ենք երազում խոսում մեզ անծանոթ լեզուներով: Ու խոսում ենք բացարձակ ազատ: Ինչո՞ւ ենք տեսնում հրաշագեղ լանդշաֆտներ և կառույցներ, որոնք ծանոթ են մեզ, սակայն մենք այն երբեք չենք տեսել իրականում: Ինչո՞ւ: Իսկ զգացումները աննկարագրելի են, վառ, ջերմ, որոնք մենք մոռանում ենք արդեն կեսօրին:

Ձեզ չի՞ թվացել, որ դուք ճանաչում եք մի մարդու, ում առաջին անգամ եք տեսնում: Կարծես թե նա հին ծանոթ է՝ մի շարժումով, մի հոտով… Իսկ մեզ ուղղված խոսքե՞րն, որոնք ոչ մեկ մեզ չի ասել:

Մեզ կանչում են, օգնություն խնդրում, զգուշացնում վտանգի մասին.. տասնյակ, հարյուրավոր ձայներ: Որտեղի՞ց: Նրանք մեր արյան մեջ են:

Եթե դա չլիներ… օ՜ եթե դա չլիներ: Արդյո՞ք արժեր ապրել այսքան կարճ, ինչպես ակնթարթ կյանքը:

Բայց մի փոքրիկ կյանքի ընթացքում մենք ծնվում ու մահանում ենք տասնյակ անգամներ՝ բազում այլ մարդկանց փոխարեն: Ի՞նչ է սա: Ասեք…Սա երևակայությո՞ւն է: Բայց նրանք առավել են, քան մի ամբողջ կյանքը:

Մեր երեխաները կամ թոռները, կամ ծոռները կհասկանան դա: Նրանք դեն կնետեն մանրուքները: Հավատացեք, նրանք կսիրեն մեկմեկու: Իսկ իրենց երեխաներին նրանք կասեն. «Մի՛ նայիր ոտքերիդ տակ, բարձրացրո՛ւ գլուխդ»:

Դուք նկատե՞լ եք, որ մարդը անընդհատ հիվանդանում է՝ ծնված օրվանից մինչ մահ: Հիվանդությունները հաջորդում են, գալիս են և գնում: Բայց չէ՞ որ դա անբնական է: Չէ՞ որ ինչ-որ կոկորդիլոս կամ մրջյուն նույնպես ապրում է այստեղ, մեր կողքին, բայց չի ենթարկվում այդքան տարօրինակ և այդքան անվերջ հիվանդություններին: Ես սիստեմատիկ կերպով հետևել եմ և եզրահանգումներ արել: Ես ձեզ ավելին կասեմ… Ինձ թվում է ես գտել եմ այդ հանելուկային հիվանդության բացահայտման բանալին: Ես նույնիսկ վստահ եմ, որ գտել եմ:

«Ֆարյատևայի ֆանտազիաները» ֆիլմից 1979

Այս մոնոլոգը կարդում է Անդրեյ Միրոնովը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag