fbpx

5 նորագույն փաստեր դինոզավրերի մասին

Եվ չնայած այս հսկաները վերացել են Երկրի երեսից 65 միլիոն տարի առաջ, ամեն տարի նրանց մասին մենք իմանում ենք որևէ նոր բան:

Պալեոնտոլոգիան տեղում չի դոփում և որոշ ասպեկտներով այն արդեն բավականաչափ փոխել է մեր պատկերացումները դինոզավրերի տեսքի առումով: Միայն վերջին տարում կատարվել են մի քանի բացահայտումներ, որոնցից որոշները թույլ են տալիս դիտել Յուրյան դարաշրջանը այլ տեսանկյունից:

Տրիցերատոպսն ուներ հսկա ազգական

sttieikltzle7g3o5pywgfx0vfdjdb

Նոր դինոզավրին անվանել են ռեգալիցերատոպս: Շնորհիվ իր գունավորման և նաև պեղումների դժվարության, որոնց արդյունքում էլ կատարվել են բացահայտումները, այն ստացել է «Հելբոյ» մականունը: Քթի վրա հսկայական եղջյուրի և ոսկրային թիթեղներից հսկա թագի տիրակալ, հասուն ռեագիլցերատոպսը այնքան մեծ էր, որ չէր վախենում նույնիսկ տիրանոզավրերից:

Տիրանոզավրերի ընտանիքը կանիբալներ էին

agsa5ewzrxyctfuggnjra50vsxj8v4

Տիրանոզավրերին շատ մոտ ազգական Դասպլետոզավրերի ոսկրերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վնասվածքների մեծ մասը հասցվել են նրա իսկ ազգակիցների կողմից, արդեն նրա մահվանից հետո, այսինքն յուրյան դարաշրջանի գլխավոր գիշատիչը չէր խորշում ուտել իր նմանին:

Վելոցիրապտորները պատված էին փետուրներով

zd2uxt3kcposefi5hcoyu19dbnluoy

Այդպիսի հիպոթեզ առաջ էր քաշվել շատ վաղուց, բայց այս տարվա հուլիսին, Վելիցորապտորի ենթատեսակի լավ պահպանված մնացորդների ուսումնասիրությունից հետ, այն ստացավ իր հաստատումը: Եվ այո, նրանք իրոք պատված էին փետուրներով և ունեին շատ փոքրիկ՝ 35 սմ թևեր:

Որոշ դինոզավրեր, հնարավոր է, տաքարյուն էին

mdvlirregfxrxzemqjoankiq14g9s3

Դինոզավրերի աճի արագության նաև դրանց ատամների, էներգիայի ծախսի և օգտագործման ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք, հնարավոր է, եղել են տաքարյուն կենդանիներ: Ճիշտ է, պալեոնտոլոգների շրջանում դեռևս չկա միանշանակ կարծիք և հիմա էլ գիտնականների շրջանում թեժ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ:

Յուրյան դարաշրջանում հասարակած գոտում եղել են անտանելի պայմաններ

0few5rmt3gf5qfpetxoyuopdvqb2ds

Համաձայն վերջին հետազոտությունների, 200 մլն տարի առաջ հասարակածում տիրել են երաշտները, էքստրեմալ ջերմաստիճանները և հաճախակի հրդեհները: Այդ պատճառով, դինոզավրերի ավելի մեծ տեսակները բնակվում էին տրոպիկական և նույնիսկ բարեխառն լեռնային գոտիներում, ինչը բացատրում է, թե ինչու հասարակածում երբեք չեն գտնվել հսկա դինոզավրերի ոսկորներ այլ միայն գտնվել են փոքրիկ գիշատիչ դինոզավրերի ոսկորներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
5 նորագույն փաստեր դինոզավրերի մասին
10 ամենաերկար կանացի ոտքերը