Խորիմաստ առակ սեփական աչքի գերանը չտեսնելու մասին.
Մի աղավնի անըդհատ փոխում էր իր բույնը: Անդուր, սուր հոտը, որ գալիս էր այդ բներից՝ անտանելի էին նրա համար:
Մի օր նա բողոքում է այդ մասին իմաստուն, ծեր աղավնուն: Իսկ վերջինս լսելով նրան անընդհատ թափահարում էր գլուխը, և վերջում ասում է.
– Նայիր ուշադիր, երբ դու անընդհատ փոխում ես քո բույնը՝ դրանից ոչինչ չի փոխվում: Հոտը, որ քեզ խանգարում է, ոչ թե բնից է գալիս, այլ քեզանից: