Գաղտնիք չէ, որ մետաղապլաստե պատուհանները շատ լավ են պահպանում տան տաքությունը: Հենց դա դարձավ գրավականը, որ դրանք հաջողությամբ փոխարինման եկան փայտյա պատուհաններին: Եթե դուք տեղադրում եք պլաստիկե պատուհանները ամռանը՝ ապա դժվար որևէ պրոբլեմ նկատեք, բայց ի՞նչ եթե դրանք տեղադրվում են աշնանը կամ ձմռանը:
Ծանո՞թ է ձեզ «կոնդենսատ» պատուհանների վրա արտահայտությունը: Դա հեղուկի գոլորշանման գոյացությունն է, որը տեղի է ունենում գերսառեցման ժամանակ: Ժողովրդական լեզվով ասած դա այն է, երբ քրտնում են պատուհանի ապակիները: Հենց ջեռուցման թերությունն է, որ բերում է կոնդենսատի առաջացմանը: Սովորաբար այն առաջանում է ապակիներին, երբ ջերմաստիճանը սենյակում իջնում է +18 աստիճանից:
Դուք պետք է նախորոք հոգ տանեք, որպեսզի բնակարանում կարգավորված լինի ջերմամեկուսացումը և օդափոխությունը:
Ինչպե՞ս լուծել այդ պրոբլեմը
Նախ, դուք կարող եք տեղադրել ջեռուցման հավելյալ աղբյուր: Այդպիսով դուք կբարձրացնեք սենյակի ջերմաստիճանը և զերծ կմնաք կոնդենսատից:
Երկրորդ, կարող եք ջերմամեկուսացնել պատերը՝ դրսից և ներսից: Դա հեշտ խնդիրներից չէ, բայց դուք այնպայման կզգաք արդյունքը: Ի դեպ, պատերի ջերմամեկուսացումը դրսից կապիտալի շահեկան ներդրում է, որովհետև այն օգնում է ձմռանը պահպանել տաքությունը, իսկ ամռանը՝ հովը: Իհարկե այդպիսի աշխատանք կատարելու համար ստիպված կլինեք դիմել բարձրահարկ աշխատանքներ կատարող ծառայությանը:
Երրորդ, ձեզ իրոք անհրաժեշտ է հոգ տանել հավելյալ օդափոխության մասին, որը կարելի է տեղադրել տանը:
Եթե դուք հետևեք այս խորհուրդներին, ապա շատ շուտով կմոռանաք թե ինչ բան է կոնդենսատը: