Ձեզ ենք ներկայացնում Ջոն Լոկի խորիմաստ մտքերը, որոնք պատռում են մարդկային էությունը։
[infobox title=’Ջոն Լոկ’]Ջոն Լոք (անգլ.՝ John Locke, օգոստոսի 29, 1632, Բրիստոլ – հոկտեմբերի 28, 1704, Էփինգ Ֆորեստ շրջան), բրիտանացի մանկավարժ, ֆիզիկոս և փիլիսոփա, ով համարվում է լուսավորականության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գործիչ ու «դասական ազատականության» հայր։ Ավելի մանրամասն՝ այստեղ։[/infobox]
Բարոյական կանոնները կարիք ունեն ապացույցների, հետևաբար, դրանք բնածին չեն։
Երջանկությունը իր լիակատար ծավալով ամենաբարձրագույն վայելեքն է, որին մենք ընդունակ ենք, իսկ դժբախտությունը` ամենաբարձրագույն տառապանքը։
Մարդկանց գործողությունները նրանց մտքերի լավագույն թարգմաններն են։
Վատ դաստիարակված մարդու մեջ համարձակությունն ընդունում է կոպտության տեսք. գիտունությունը նրա մեջ դառնում է մանրախնդրություն, սրամտությունը խեղկատակություն, պարզությունը անտաշություն, բարեհոգությունը` կեղծավորություն։
Դաստիարակչի կողմից աննպատակ է խոսել կրքերի սանձահարման մասին, եթե նա ազատություն է տալիս սեփական որևէ կրքի, և ապարդյուն կլինեն նրա ջանքերը իր սանի մեջ արմատախիլ անելու այն արատը կամ անպարկեշտ հատկանիշը, որ նա ինքն է թույլ տալիս իր մեջ։
Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն։
Իսկական խիզախությունն արտահայտվում է հանգիստ ինքնատիրապետման և իր պարտքի անվրդով կատարման մեջ, հաշվի չառնելով ոչ մի աղետ ու վտանգ։
Քսան զանցանք կարելի է ներել ավելի շուտ, քան ճշմարտության մեկ խախտումը։
Խորամանկությունը սոսկ բանականության բացակայությունն է` ի վիճակի չլինելով ուղիղ ճանապարհով հասնելու իր նպատակին, նա փորձում է դրանց հասնել խարդախ ու զարտուղի ճանապարհներով և նրա դժբախտությունը նրանում է, որ խորամանկությունն օգնում է միայն մեկ անգամ, իսկ հետո միշտ լոկ խանգարում է։ Ոչ ոքի դեռևս չի հաջողվել այնքան խորամանկ լինել, որ թաքցնի իր այդ հատկությունը։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]