Լեհ նկարիչ Կաետան Օբարսկին, ով նաև հայտնի է որպես Kiszkiloszki, որոշել է նոր կյանք հաղորդել հանրաճանաչ գլուխգործոցներին, վերածելով դրանք զվարճալի գիֆերի։
Նա ուղղակի վերցնում է արվեստի հին գործերը, ավելացնում դրան սատիրայի և սև հումորի որոշակի չափաբաժիններ և արդյունքում ստանում իրոք զվարճալի բան։
Ամեն մի նկարը ծիծաղելի գիֆի վերածելու համար նկարիչը ծախսում է 5-ից 10 ժամ։ Այդ պատճառով պետք չէ թերագնահատել նրա աշխատանքը։
Նրա հումորի նշանառության տակ են ընկել այնպիսի հանրաճանաչ նկարիչներ, ինչպիսիք են՝ Վան Գոգը, Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ռենե Մագրիտը և այլն։ Նայեք և զվարճացեք։