Բոլորիս մոտ էլ պատահում են դժվար ժամանակներ։ Եվ մենք այդ ամենին միշտ էլ դիմանում ենք։ Ամեն դեպքում, որոշ մարդիկ դա հեշտ են տանում, իսկ որոշներն էլ շատ դժվար։ Եվ ինչո՞ւմն է գաղտնիքը։ Պրոֆեսոր Քերոլ Մորգանը գտնում է, որ բանը տեղի ունեցող իրադարձության հանդեպ մեր վերաբերմունքի մեջ է։
Եվ այսպես, ըստ պրոֆեսորի, 13 բան, որ պետք է հիշել կյանքի դժվար պահերին.
1. Եղածը եղած է։
2. Պրոբլեմը դառնում է պրոբլեմ, երբ դուք դրան այդպես եք անվանում։
3. Եթե դուք ուզում եք փոխել ինչ-որ բան, սկսեք ինքներդ ձեզանից։
4. Գոյություն չունի «անհաջողություն» հասկացողություն՝ միայն հնարավորություն ինչ-որ բան սովորելու։
5. Եթե դուք չեք ստանում ցանկալին՝ ուրեմն ավելի լավը արդեն ճանապարհին է։
6. Գնահատեք իրական պահը։
7. Բաց թողեք ցանկությունը։
8. Հասկացեք ձեր վախերը և շնորհակալ եղեք դրանց։
9. Թույլ տվեք ձեզ ուրախություն զգալ։
10. Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։
11. Դուք զոհ չեք։
12. Ամեն ինչ կարող է և կփոխվի
13. Ամեն ինչ հնարավոր է։