fbpx

10 բան, որ անձնական ապահովության համար չարժե հրապարակել Facebook-ում

Խարդախներն ու չարագործները օր-օրի ավելի խելացի են դառնում և ավելի հնարամիտ: Հենց այդ պատճառով, դուք պետք է զգուշություն ցուցաբերեք ոչ միայն առօրյա, այլ նաև վիրտուալ կյանքում: Դուք չգիտեք, թե սոց. ցանցերում ով կդիտի ձեր պրոֆիլը և ինչ նպատակով: Որպեսզի սոցիալական ցանցերից օգտվելիս ապահովեք ձեզ խարդախներից, հետևեք այս 10 օրենքներին.

1. Մի նշեք տան և աշխատավայրի հասցեն

Դա անձնական տվյալներ են, որոնց տեղը սոցիալական ցանցերը չեն: Դրանց օգնությամբ հանցագործները հեշտությամբ կարող են պարզել, թե որտեղ եք բնակվում և որտեղ աշխատում: Որպեսզի խուսափեք գողությունից, այդպիսի տվյալները ոչ մի դեպքում պետք չէ հրապարակել:

1

2. Թաքցրեք ծննդյան թիվն ու ամսաթիվը

Ձեր ծննդյան թիվը կարող է վտանգի տակ դնել ձեր ֆինանսական անվտանգությունը: Դա վերաբերում է նաև բջջային հեռախոսահամարին: Կարելի է նշել օրը, ամսաթիվը, բայց ոչ մի դեպքում տարեթիվը:

2

3. Մի հրապարակեք մայրիկի օրիորդական ազգանունը

Ձեր մայրիկի օրիորդական ազգանունը համարվում է հատուկ արժեքավոր տեղեկություն: Շատ ֆինանսական համակարգեր և ծառայություններ անձի նույնականացման համար այն օգտագործում են որպես անվտանգության ստուգողական հարց:

4. Անջատեք գեոլոկացիան

Շատերը չգիտեն, որ երբ նրանք թարմացնում են իրենց ստատուսը, ապա սրա հետ մեկտեղ հրապարակում են նաև իրենց գտնվելու վայրը: Հանրայնորեն այդպիսի ինֆորմացիա տեղադրելով, դուք կինֆորմացնեք պոտենցիալ գողերին, որ դուք տանը չեք:4

5. Մի հրապարակեք ձեր տան նկարներն ու հատակագծերը

Ոգեշնչված վերանորոգմամբ կամ նոր կահույքի գնմամբ, շատերը հրապարակում են իրենց տների և բնակարանների լուսանկարները, որտեղ ակնհայտ երևում է տան նախագիծը: Այդպես գողին ավելի հեշտ կլինի կողմնորոշվել բնակարանում, երբ նա արդեն պատկերացում ունի, թե ինչպիսի տեսք ունի բնակարանը: Բացի դրանից, լուսանկարներով նա կարող է ուսումնասիրել, թե ինչ թանկարժեք իրեր ունեք բնակարանում:

6. Մի նշեք ձեր հարաբերությունների ստատուսը

Եթե ընտանեկան վիճակում դուք նշել եք «առանց զույգի», ապա դա կարող է շատ լավ խայծ լինել սիրային խարդախների համար: Տհաճությունների առիթ մի թողեք, ձեր պրոֆիլում բաց թողեք այդ տողը:

6

7. Մի պարծեցեք արձակուրդային պլաններով

Արձակուրդի պլանների մասին պատմելով, դուք բոլորին տեղեկացնում եք, որ տանը չեք լինելու: Ըստ էության դուք ինքներդ եք հրավիրում գողերին: Facebook-ը ակտիվորեն օգտագործվում է հանցագործների կողմից՝ պոտենցիալ զոհերի հայտնաբերման համար:

8. Մի հրապարակեք տոմսերի և տրանսպորտի կտրոնների լուսանկարներ

Հրապարակելով տոմսի կամ կտրոնի լուսանկարը, դուք այլ մարդկանց հնարավորություն եք տալիս չեղարկել կամ փոփոխել պատվերը: Դրա համար ընդամենը հարկավոր է անցնել ավիաընկերության կայքը, որպես ողևոր ներմուծել այլ մարդու տվյալներ, տոմսի համարն ու ամրագրման կոդը: ինչպես ասես կարելի է օգտագործել այդ ինֆորմացիան, որպեսզի փոփոխել վայրը, չվերթը կամ ընդհանրապես չեղարկել:

8

9. Մի հրապարակեք ձեր երեխաների լուսանկարները

Իհարկե բոլոր երեխաները շատ համովն ու լավն են: Բայց ձեր երեխայի յուրաքանչյուր լուսանկար կարող է ընկնել պեդոֆիլների ձեռքը: Մի հրապարակեք ձեր երեխաների լուսանկարները՝ հատկապես կիսամերկ կամ մերկ վիճակում, մի նշեք նրանց անունը: Բացի դրանից, ոչ մի դեպքում մի հրապարակեք դպրոցի համարն ու հասցեն:

10. Մի հրապարակեք անկեղծ լուսանկարներ կամ տեսանյութեր

Դուք կարող է կորցնեք ձեր աշխատանքը, միայն նրա համար, որ տեղադրել եք ձեր վարկաբեկող լուսանկարը կամ տեսանյութը: Նույնիսկ ջնջված լուսանկարները որոշ ժամանակ անց կարող են հետապնդել ձեզ:

Աղբյուրը՝ marketium.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 բան, որ անձնական ապահովության համար չարժե հրապարակել Facebook-ում
10 աֆորիզմներ, որոնք սկզբում կզայրացնեն ձեզ, բայց հետո կփոխեն ձեր կյանքը