fbpx

Գիտականորեն որոշվել են պատմության ամենագեղեցիկ կանայք: Արդյունքը բավական հետաքրքրաշարժ է

Գիտությունը մեզ շատ բան կարող է ասել, թե ինչ է գեղեցկությունը: Բայց այժմ այն մեզ կարող է ասել նաև, թե հանրահայտ կանանցից ովքե՞ր են ամենագեղեցիկները, և ամենակարևորը՝ ինչո՞ւ:

Հետազոտությունը, որը հիմնված էր հանրահայտ հին հունական ոսկե հատման վրա, կատարել է առաջադեմ կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի բժշկական գիտությունների դոկտոր Ջուլիան դե Սիլվան: Արդյունքում նրան հաջողվեց որոշել իգական սեռի համաշխարհային աստղերի դեմքի իդեալական համամասնությունները և սիմետրիան:

Այն դեպքում, երբ գեղեցկության ստանդարտները փոփոխվում են կախված նորաձևությունից, ոսկե հատման սկզբունքը մնում է անփոփոխ: Այդ պատճառով, հանրահայտ կանայք, ովքեր վերջիվերջո հայտնվել են այս ցուցակում, ապրել են տարբեր ժամանակաշրջաններում՝ և այսօր, և մի քանի տասնամյակ առաջ:

Օրինակ Էմբեր Հերդը համար 1-ն է ցուցակում, դեմքի սիմետրիայով՝ 91.85%, այն դեպքում, երբ Հելեն Միրենը՝ համար 6-ն է, իսկ Մերիլին Մոնրոն ընդամենը 9-րդը:

naukoj-opredeleny-samye-krasivye-zhenshhiny-v-istorii-rezultat-vas-oshelomit_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

naukoj-opredeleny-samye-krasivye-zhenshhiny-v-istorii-rezultat-vas-oshelomit_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Դոկտոր դե Սիլվան ասում է, որ հետազոտությունները ոչ մի դեպքում չպետք է ինչ-որ մեկին դիպչեն կամ առավել ևս վիրավորեն: «Այս տեխնոլոգիան մեզ բացահայտում է այն գաղտնիքը, թե ինչու ինչ-որ մեկը ֆիզիկապես կարող է դուր գալ առավել, իսկ մյուսը՝ նվազ: Եվ արդյունքները ուղղակի ցնցող էին, – պնդում է դե Սիլվան և ավելացնում, – որոշ համաշխարհային աստղեր ունեն դիմագծեր, որոնք շատ մոտ են Հին Հունական գեղեցկության իդեալին»:

Եվ այսպես, ահա թե ինչ ցուցակ են կազմել գիտնականները՝ համապատասխան հին հունական և ժամանակակից հետազոտությունների.

 1. Էմբեր Հերդ — 91,85%

2. Քիմ Քարդաշյան — 91,39%

3. Քեյթ Մոսս — 91,06%

4. Էմիլի Ռատակովսկի — 90,8%

5. Քենդալ Ջեներ — 90,18%

6. Հելեմ Միրրեն — 89,93%

7. Սքարլեթ Յոհանսոն — 89,82%

8. СՍելենա Գոմես — 89,57%

9. Մերիլին Մոնրո — 89,41%

10. Ջենիֆեր Լոուրենս — 89,24%

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտականորեն որոշվել են պատմության ամենագեղեցիկ կանայք: Արդյունքը բավական հետաքրքրաշարժ է
ԹԵՍՏ. Դուք ունեք բարձրակարգ էրուդիցիա, եթե պատասխանեք բոլոր հարցերին