fbpx

22 զարմանալի փաստ քնի մասին

Մի քանի փաստ քնի մասին, որոնք շատ հետաքրքիր է իմանալ.

1. Մենք ավելի լավ ենք քնում նորալուսնի, քան լիալուսնի ներքո՝ թեպետ պատճառները դեռ բացահայտված չեն։

2. Եթե Դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա Ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

3. Ծովային ջրասամույրները իրար ձեռք ձեռքի տված են քնում, այդ պատճառով ջրի հոսանքը նրանց իրարից չի բաժանում։

4. Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։

5. Երկուշաբթի օրը դժվա՞ր եք արթնանում։ Հանգստյան օրերի ժամանակ խախտված բիոռիթմն է մեղավոր։

6. Մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր կարողանում են  ինքնակամ հետաձգել իրենց քունը։

7. Սթրեսը, ֆիզիկական եւ հոգեկան հիվանդությունները, կյանքի կամ քնի արարողության փոփոխությունները, ընտանեկան խնդիրները, գիշերային հերթափոխով աշխատանքը, դիետան եւ վարժությունները կարող են անքնության պատճառ դառնալ։

8. Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։

9. Անքնությունը սահմանվում է ոչ թե քնի տևողությամբ, այլ քնկոտության վիճակով, կենտրոնանալու ունակությամբ, գլխացավերի առկայությամբ և նյարդայնացած վիճակով։

10. Անգլիական բուլդոգը շան այն միակ տեսակն է, որը տառապում է քնի ապնոէով։

11. 16 Ժամից ավել արթուն վիճակը կարող է այնպես ազդել մարդու վարքագծի վրա, ինչպես նրա արյան մեջ 0,5% ալկոհոլի առկայությունը։

12. 17-րդ դարում քնի ընթացքում արթնանալը նորմալ երևույթ է համարվել։ Մարդիկ քնել են երկու «հերթափոխով» երկու ժամյա ընդհատումներով՝ աղոթելու և ինտիմ հարաբերություններ ունենալու համար։

13. Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակը ընկնում է։

14. Ավտովթարները ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ անցում չկատարեն ամառային ժամանակի։

15. Անգլիայում կար հատուկ մի պաշտոնյա, որն ամեն առավոտ մարդկանց արթացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։

16. Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։

17. Ավտովարձակալության որոշ ընկերություններ իրենց պայմանագրերում ներառել են հատուկ մի կետ, ըստ որի վարձակալին չի թույլատրվում մեքենա վարել, եթե նա քնել է վեց ժամից պակաս։

18. Մշտական անքնություն լինում է սգի մեջ գտնվող մարդկանց մոտ։ Նման դեպքերում պետք է քնաբեր ընդունել։

19. Կանոնավոր մարզվելը կօգնի պայքարել անքնության դեմ։ Անկանոն մարզվելը կամ քնելուց առաջ վարժություններ կատարելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

20. Այսօր մարդկանց 75% գունավոր երազներ է տեսնում։ Մինչ գունավոր հեռուստատեսության ի հայտ գալը մարդկանց միայն 15%ն էր գունավոր երազներ տեսնում։

21. Կետերն ու դելֆինները  կիսաքնում են։ Նրանց ուղեղի մի կիսագունդը միշտ արթուն է։

22. Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։

Հրապարակման ներկայացրեց՝ Մելինե Հովհաննիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
22 զարմանալի փաստ քնի մասին
Կենդանակերպի 2 ամենաչար նշանները